fbpx
Արցախ

Ստեփանակերտում տեղի կունենա Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի բացման պաշտոնական արարողությունը

Ապրիլի 7-ին` ժամը 10:00-ին, տեղի կունենա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման և բացման պաշտոնական արարողությունը:

Ինչպես տեղեկացրել են Արցախի թեմի առաջնորդարանից, տաճարի օծման առաջին փուլը, որը կոչվում է «լվացում», տեղի է ունեցել ապրիլի 6-ի երեկոյան, իսկ վաղը՝ ժամը 10:00-ին, տեղի է ունենալու Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի օծման արարողությունը:

Ժամը 11:00-ին էլ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ կմատուցվի առաջին պատարագը:
Հանդիսավոր արարողությանը ներկա են լինելու Մայր տաճարի կառուցման առաջին բարերար Հրանտ Վարդանյանի երկու որդիները՝ Կարեն և Միքայել Վարդանյանները:

Միջոցառմանը կմասնակցեն նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի ներկայացուցիչներ, Մայր տաճարի այլ հովանավորներ, պետական այրեր, հյուրեր և այլք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ