Բաբկեն Տեր-Գրիգորյան
Պայքարելու ենք ցեղասպանություն հանցագործության կանխարգելման ու պատժման համար. Բաբկեն Տեր Գրիգորյանի ուղերձը
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է, և մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այսօր մենք, ինչպես և շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում և հիշում 104 տարի առաջ կատարված համամարդկային ողբերգությունը, որը հայ…
Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ֆրանսիայի դեսպանության պատվիրակությանը
Սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշեին, Տարածաշրջանային տնտեսական ծառայության ֆինանսական խորհրդական Անսելմ Էմբերին, տնտեսական կցորդ Յուլիա Սոթիեին, տեխնիկական համագործակցության կցորդ Առնո Շաֆանժին: Անսելմ Էմբերը և Յուլիա Սոթիեն Հայաստան այցի շրջանակներում իրականացնելու են տնտեսական առաքելություն: Բաբկեն Տեր Գրիգորյանը նախ իր ցավակցությունը հայտնեց…
Բաբկեն Տեր Գրիգորյանը դիմավորեց Լոս Անջելեսի հայկական դպրոցի աշակերտներին
20 տարի առաջ էր, երբ Լոս Անջելեսի «Վահան և Անուշ Շամլյան» դպրոցի տնօրինությունը որոշեց դպրոցի աշակերտներին բերել Հայաստան: Այսօր արդեն սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանն այն ժամանակ առաջիններից էր, որ դպրոցի կազմում եկավ հայրենիք, այցից հետո էլ սկսեց մտածել հայրենադարձվելու մասին։ Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, «Զվարթնոց» օդանավակայանում Տեր Գրիգորյանը դիմավորեց հարազատ դպրոցի աշակերտներին, որոնք…
Սփյուռքի մասնագիտական ներուժը համախմբվում է հանուն Հայաստանի
Ապրիլի 8-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց «Ակցիա առողջություն Ֆրանսիա-Հայաստան» կազմակերպության նախագահ Ավետիս Մատիկյանին: Ներկայացնելով այցի նպատակը՝ ֆրանսահայ հայտնի սրտաբան-վիրաբույժը նշեց, որ այս տարվա հոկտեմբերին նախատեսում են Հայաստանում կազմակերպել Սրտաբանության եվրակովկասյան հերթական համաժողովը, որը նախարարության հետ համատեղ 2009 թվականից սկսած Երևանում երկու տարին մեկ անգամ անցկացվում է: Համաժողովի նպատակն է հայտնաբերել և…
«Քայլ դեպի տուն» ծրագրով նախարարությունը 16 երկրից հյուրընկալել է 156 սփյուռքահայ երիտասարդի
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Սփյուռքի նախարարության գործունեության մասին զեկուցեց նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։ Նա ասաց, որ իրենց աջակցման ծրագրերի զգալի մասն ուղղվել է հատկապես սիրիահայերի խնդիրների լուծմանը։ 2000 դիմումատուներից 47-ի դեպքում նախարարությունը հիմնադրամների հետ համագործակցությամբ 50…
Բաբկեն Տեր Գրիգորյանը սփյուռքի նախարարության ապագայի և գալիք անելիքների մասին
Փետրվարի 28-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանը տեսակապով հանդիպում ունեցավ Ամերիկայի տարածաշրջանի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Սփյուռքի նախարարությունից։ Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ-ի «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի խմբագիր Հարութ Սասունյանը, «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Խաչատուրյանը, «Պայքար» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Վարդիվառյանը, «Արմինյն միրրոր սփեքթեյթոր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրեգորյանը, «Հայրենիք»…
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ
Սփյուռքի նախարարությունը կփորձի հավաքագրել համայնքների կարծիքները օրհներգի փոփոխության վերաբերյալ: ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր Գրիգորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրհներգը Հայաստանի պետական խորհրդանիշներից է, մենք ձեռնամուխ եղանք լսելու սփյուռքի կարծիքը: Արդեն նախարարության տարածաշրջանային վարչություններին հանձնարարված է հավաքագրել աշխարհի տարբեր կետերում գործող հայկական համայնքների կարծիքներն օրհներգի փոփոխության վերաբերյալ:…








