Բակո Սահակյան

  • Արցախի նախագահը ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին

    Արցախի նախագահը ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին ուղերձ է հղել Հայ Յեղափոխական Դաշնակցության ընդհանուր ժողովի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ Յեղափոխական Դաշնակցության Ընդհանուր ժողովի հարգելի՛ մասնակիցներ, Ի սրտե ողջունում եմ բոլորիդ կուսակցության այս գերագույն միջոցառման մեկնարկի կապակցությամբ: Մեծ գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Արցախում բարձր են…

  • Բակո Սահակյանը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

    Բակո Սահակյանը Արա Բաբլոյանին պարգևատրել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ իր պաշտոնավարման ժամանակաշրջանում Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու, հայկական երկու հանրապետությունների միջև կապերն ամրապնդելու համար…

  • Հանդիպել են Արցախի և Հայաստանի ղեկավարները

    Հանդիպել են Արցախի և Հայաստանի ղեկավարները

    Երևանում երեկ երեկոյան տեղի է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաղորդում է Infocom-ը։

  • Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

    Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների

    Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: 2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի…

  • Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Վանեցյանին

    Բակո Սահակյանը ընդունել է Արթուր Վանեցյանին

    Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը՝ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

  • Բակո Սահակյանը Ռուբեն Մելիքյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով

    Բակո Սահակյանը Ռուբեն Մելիքյանին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության և ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի  Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգևատրվել  է «Մխիթար Գոշ» մեդալով։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

  • Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

    Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ և վետերաններ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Ազգային անվտանգության համակարգը հանդիսանում է պետության կենսագործունեության կարևոր ուղղություններից մեկը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում…

  • Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը

    Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը

    Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է. «Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու…

  • Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

    Բակո Սահակյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը

    Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: Նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների եւ խորհրդարան անցնելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

  • Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ

    Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ

    Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ

    Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։ Նշենք, որ ԱՀ նախագահի պաշտոնական կայքում հրամանագիրը դեռևս տեղադրված չէ։ Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։ Նշենք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում Լևոն Մնացականյանին…

  • Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին

    Բակո Սահակյանը ներկայացրել է ՊԲ նոր հրամանատարին

    Արցախի ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանն ազատվել է պաշտոնից, տեղեկանում ենք 5-րդ ալիքից: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Պաշտպանության բանակի հրամկազմին է ներկայացրել նոր հրամանատարին՝ Կարեն Աբրահամյանին: Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում ծառայում էր 2015 թվականից։

  • Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

    Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

    Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երեւանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձեւավորմանը վերաբերող մի շարք հարցեր:

  • Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին

    Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել արցախցիներին

    Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Սիրելի՛ արցախցիներ, Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ…