fbpx
Քաղաքականություն

Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ստեփանակերտը միշտ հայտարարել է, որ ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի երեկվա հայտարարությունը Հայաստանի գործընկերոջ՝ Զոհրաբ Մնացականյանի հետ Միլանում բանակցությունների ժամանակ փոխըմբռնման հասնելու մասին, ապա կարող ենք ենթադրել, որ առաջին հերթին, խոսքն այն մասին է, որ Բաքվում վերջապես գիտակցել են խաղաղ կարգավորման սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը։

Երկրորդ, Ադրբեջանը բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտության ընդունման ուղու վրա է։ և 3-րդ, Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Արցախի Հանրապետությանը:

Եթե կա համապատասխան պայմանավորվածություն և այդ անհրաժեշտության ընդունում Ադրբեջանի կողմից, ապա կարելի է խոսել բանակցային գործընթացի նոր որակի մասին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ