բահրեյն
Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն ծանրամարտում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի ներկայացուցիչ ծանրամարտիկ Վարազդատ Լալայանը փայլուն արդյունք է գրանցել Բահրեյնում ընթացող աշխարհի առաջնությունում՝ գերծանր քաշայինների պայքարում նվաճելով ոսկե մեդալ։ Լալայանը երկամարտում գրանցել է 467 կգ արդյունք (215 կգ պոկում + 252 կգ հրում) և արժանացել աշխարհի չեմպիոնի կոչմանը։ Նույն քաշային կարգում հանդես եկած հայազգի ծանրամարտիկ Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, գրանցել է 455 կգ…
Ալեքսանդրա Գրիգորյան՝ աշխարհի բրոնզե մեդալակիր
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունը հաջող մեկնարկ ունեցավ Հայաստանի մարզիկների համար: Դեկտեմբերի 8-ին մրցահարթակ դուրս եկած 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը կանանց 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 205 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Գրիգորյանը պոկում վարժությունում գրանցեց 85 կգ արդյունք և զբաղեցրեց 12-րդ տեղը, սակայն հրում վարժությունում գերազանցեց իր մրցակիցներին՝ բարձրացնելով 120 կգ, ինչի շնորհիվ…
ԱՄԷ-ում և Բահրեյնում ՀՀ դեսպանը հետ է կանչվել
ՀՀ նախագահ Արմեն Սագսյանի հրամանագրով՝ Մհեր Մկրտումյանն հետ է կանչվել Արաբական Միացյալ Էմիրություններում և Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ Այս մասին փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ Նշվում է, որ հետ կանչի համար հիմք է ընդունվել Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։
ՀՀ դեսպանն իր համատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավորին
Հուլիսի 6-ին Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մհեր Մկրտումյանը (նստավայրը՝ Աբու Դաբի) իր հավատարմագրերը հանձնեց Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆային: Այս մասին տեղեկանում ենք ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջից։ Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում Համադ բին Իսա Ալ Խալիֆան շնորհավորեց դեսպան Մկրտումյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր դիվանագիտական առաքելություն:…
Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները համաձայնագիր են ստորագրել
Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի, ԱՄԷ-ի և Բահրեյնի առաջնորդները Սպիտակ տանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ: Ըստ պայմանավորվածությունների ՝ Իսրայելը դադարեցնելու է ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա։ Համատեղ համաձայնությաքն մեջ կողմերը նշել են, որ այս քայլը թույլ կտա խաղաղություն հաստատել Մերձավոր Արևելքում։
Իտալիան երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը
Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…
Ֆորմուլա 1-ի 4000-ից ավել մասնակիցների կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք ունի
Անցած 7 օրվա ընթացքում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել։ 4 ամիս դադարից հետո՝ կիրակի օրը, Ավստրիայում առաջին անգամ տեղի է ունեցել մրցույթը։ Հաջորդ հանգստյան օրերին Ավստրիայում ևս մեկ մրցույթ կանցկացվի, որից մեկ շաբաթ անց ևս մեկը՝ Հունգարիայի Հոնգարորինգ քաղաքում։ Եվրոպայում անցկացվելու է 8 մրցույթ՝ Հունգարիայից հետո բրիտանական պատասխան մրցումներ, այնուհետև մեկական մրցումներ Իսպանիայում, Բելգիայում…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ Ազգային տոնի առթիվ: Նախագահ Սարգսյանը թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային հաջողություններ է մաղթել, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնում ՀՀ դեսպան
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանը համատեղության կարգով նշանակվել է Բահրեյնի Թագավորությունում ՀՀ դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանին, համատեղության կարգով, նշանակել Բահրեյնի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու…
Ցուցարարները գրոհել են Բաղդադում Բահրեյնի դեսպանատունը
Ավելի քան 200 ցուցարար ներխուժել է Բաղդադում Բահրեյնի դեսպանատան բակ և պոկել թագավորության դրոշը, որ բողոք արտահայտի Բահրեյնում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հանդիպման դեմ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով։ Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ գիշեր։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, ոստիկանությունն օգտագործել է մարտական փամփուշտներ ամբոխին ցրելու համար, ոչ ոք չի տուժել։ «Մենք հանեցինք Բահրեյնի դրոշը, որպեսզի հասկացնենք, թե…
Բահրեյնի թագավորը կարգադրել է վերականգնել 551 բահրեյնցիների քաղաքացիությունը
Բահրեյնի թագավոր Համադը կարգադրել է վերականգնել 551 բահրեյնցիների քաղաքացիությունը, որոնք ավելի վաղ զրկվել էին դատարանի վճռով: Որոշումը կայացվել է մի քանի օր անց, երբ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան իր մտահոգությունն էր հայտնել նմանօրինակ որոշումների առնչությամբ: Թագավորը, որն իրավունք ունի չեղարկել դատարանի որոշումները, խնդրել է իրավասու մարմիններին հաշվի առնել «կատարված հանցագործությունների բնույթը», հաղորդում է Բահրեյնի տեղեկատվական գործակալությունը:…
ՀՀ նախագահը շնորհավորել է Բահրեյնի թագավորին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության Թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ երկրի Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով Համադ Բին Իսա Ալ Խալիֆային քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Բահրեյնի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: