Քաղաքականություն
21:20 16/12/2019

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի թագավորին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային՝ Ազգային տոնի առթիվ:

Նախագահ Սարգսյանը թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային հաջողություններ է մաղթել, իսկ Բահրեյնի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ