Բաղրամյան
Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը ժամանակավորապես փակ կլինի
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 26-ին՝ ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ը, փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Բաղրամյան զորավարժարանում իրականացվում են մարտական պարապունքներ
Հունիսի 12-ին և 13-ին «Բաղրամյան» զորավարժարանում N զորամասի հրետանային ստորաբաժանումներն իրականացրել են մարտավարական պարապմունքներ։ Անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ Իրականացրել են մարտավարական պարապմունքներ Խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով ժամանակակից համազորային մարտի կանոնները։
Գործարկվելու են Բաղրամյանի շչակները
Արմավիրի Բաղրամյան համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ուսումնավարժությունն անցկացվելու է վաղը՝ օգոստոսի 19-ին` ժամը 12:00-ին։ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ գործակվելու են համայնքի շչակները։ Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։
Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարված է, ցուցարարներին բերման են ենթարկում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ազգային ժողովի շենք դիմաց իրավիճակը լարված է։ Ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրանք քաղաքացիների ձեռքերից ոլորում, ապա նստեցնում են մեքենաները։ Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի: Հայտնենք, որ այսօր Պատիվ ունեմ դաշինքը հայտնել է, որ ցույց է իրականացնելու, որպեսզի թույլ չտա Նիկոլ Փաշինյանին ստորագրել համացանցում շրջանառվող փաստաթուղթը: Այսօրվա կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց,…
Հայրենիքի փրկության շարժումը բացում է Բաղրամյան պողոտան և տեղափոխվում է Պռոշյան
Հայրենիքի փրկության շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված է․ «Արդեն տևական ժամանակ է՝ Հայրենիքի փրկության շարժումը տարատեսակ բողոքների և քաղաքացիական անհնազանդության ակցիաների, հանրահավաքների, իրավական և քաղաքական այլ միջոցներով պայքարում է մեր երկիրն աղետի հասցրած իշխանությունների դեմ։ Այս ընթացքում մեզ հաջողվել է ձևավորել հանրային լայն համախմբում վարչապետի աթոռին կառչած անձի հեռացման պահանջի շուրջ։ Վարչախումբը…
Ապարանցիները հանրահավաք են իրականացնում ընդդիմության դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ 18+)
Ապարանցիները ոտքի են կանգնել և հանրահավաք են իրականացնում: Բնակիչները քննադատաբար են մոտենում Բաղրամյանում ցույցեր անող ընդդիմությանը: Նրանք պահանջում են, որ ընդդիմությունը այցելի մարզեր և բացեիբաց խոսի ժողովրդի հետ: Տեսանյութը՝ araratnews.am-ի: https://www.facebook.com/araratnews.am/videos/281216463376188
Երեկ Հրապարակում եղել է ոչ պակաս, քան 21 հազար մարդ․ Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում գրել է․ «Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։ Իսկ Բաղրամյան պողոտայի վրա ընդդիմության ցույցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հաշվել էր 5,000 մարդ»։
Խուճապի չմատնվել, սակրավորներն են աշխատում․ Արցախում սկսվել են ականազերծման աշխատանքները
Արցախի ԱԻՊծ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ժամը 11:30-ին Ստեփանակերտի Բաղրամյան փողոցում (Բաղրամյան 2-րդ նրբանցք) տեղի կունենա ականազերծում: Տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռային համակարգից արձակված ռումբեր: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում: Զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում խնդրում ենք զանգահարել զանգահարել 911, 101 կամ 112 կարճ հեռախոսահամարներով»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3891622657538847?__cft__%5B0%5D=AZVF1y-VHdb15i5QuiZLKqjSbz3g_iTCNkMEBqewNcp1Tcfd6OlF71yl6lM1rZYjxI932mZ1_VM67lkAziv6m7ybm1Rig6Cay-uE8YOxcEDCln08a7WB6_g3v3qeLHjZlOkRCvnR_HUk93rT3q3XtjY9&__tn__=%2CO%2CP-R
ՃՏՊ Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 21-ին, Ժամը 16։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
«Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ զորավարժություն
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով, հայտնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը: Զորավարժության…
Բաղրամյան գյուղի շենքերից մեկում դի է հայտնաբերվել
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի Շիրազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Շուշանիկ Կ.-ի (ծնված 1940 թ.)…
Շուրջ 5 միլիոն դրամ՝ Վարդավառի օրը Բաղրամյան պողոտայում գորգ լվանալու համար. 168 ժամ
Վարդավառի օրը՝ հուլիսի 28-ին, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցավ գորգ լվանալու արարողություն։ Ըստ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ միջոցառումը նախաձեռնել էր ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, ով, ինչպես հետո մամուլում գրվեց, ընդամենը մի քանի րոպեով էր մասնակցել իր իսկ նախաձեռնած միջոցառմանը։ 168.am-ն Ազգային ժողովին հարցում էր ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե որքա՞ն գումար է…
Վարդավառի տոնի կապակցությամբ փակ կլինեն որոշ փողոցներ
Վարդավառի տոնի կապակցությամբ հուլիսի 28-ին՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում, փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը: Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:














