Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Նյու Յորքում ձնամրրիկի պատճառով առաջացած արտակարգ դրության մասին, տեղեկացրել է Սպիտակ տունը։ «Նախագահ Բայդենը հայտարարել է Նյու Յորքի նահանգում արտակարգ դրության մասին և հրամայել է դաշնային օգնություն ցուցաբերել նահանգային և տեղական մակարդակներով ձնամրրիկին արձագանքման ջանքերն ավելացնելու համար»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում։ Նշվել է, որ Բայդենը լիազորել է արտակարգ…
Այսօր Արցախում՝ հիվանդանոցում, հիվանդ է մահացել, քանի որ Ադրբեջանի շրջափակումը զրկել է նրան բուժում ստանալու հնարավորությունից: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը: «Շատ հիվանդների դեռ վտանգ է սպառնում: Հիմնական պաշարները սպառնում են: Մարդասիրական ճգնաժամն արդեն ոչ թե հնարավոր է, այլ այն արդեն իրողություն է»,- նշել է Շիֆը: Նա կրկին հորդորել…
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը իր գործընկերների հետ դիմել է երկրի նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: «Գործընկերներիս հետ նամակ եմ հղել նախագահին՝ կոչ անելով նրան գործողություններ ձեռնարկել՝ ապահովելու Արցախի ժողովրդի անվտանգությունն այն բանից հետո, երբ Ադրբեջանն արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց»,- գրել…
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը 2023 թ.-ին իր առաջին արտասահմանյան այցը կկատարի Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկո, որտեղ կմասնակցի Հյուսիսային Ամերիկայի պետությունների ղեկավաների գագաթնաժողովին և կքննարկի անօրինական միգրացիայի խնդիրը: Այս մասին հաղորդում է Axios պորտալը: Գագաթնաժողովը կկայանա հունվարին: Բացի ԱՄՆ-ի նախագահից, միջոցառմանը կմասնակցեն Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը: Հրատարակության տվյալներով՝ Սպիտակ տանը…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ պատրաստ է խոսելու Ռուսաստանի նախագահի հետ, եթե նա շահագրգռված լինի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, գրում է Reuters-ը: Հայտարարությունն ԱՄՆ նախագահն արել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես պատրաստ եմ խոսելու նախագահ Պուտինի հետ Ուկրաինայի հարցով, եթե նա իսկապես շահագրգռվածություն հանդես բերի վերջ…
Հյուսիսային Կորեան արձակել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ICBM)՝ բավարար հեռահարությամբ՝ ԱՄՆ-ի մայրցամաքը խոցելու համար, հայտարարել է Ճապոնիայի պաշտպանության նախարարը։ Հրթիռն ընկել է ծովը Հոկայդո քաղաքից մոտավորապես 210 կմ (130 մղոն) դեպի արևմուտք: ԱՄՆ-ը դատապարտել է արձակումը, մինչդեռ Հարավային Կորեան հրամայել է ավելի ուժեղ զսպող միջոցներ Հյուսիսային Կորեայի դեմ։ Հինգշաբթի օրը Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոե Սոն…
Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, 2 մարդ մահացել է: Ուկրաինայում ռազմական գործողությունների գրեթե 9 ամիսների ընթացքում առաջին անգամ է հարված հասցվում ՆԱՏՕ-ի երկրի: CNN-ը հայտնու է, որ առայժմ պարզ չէ, թե ով է արձակել հրթիռը կամ որտեղից է այն արձակվել՝ չնայած Լեհաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ հրթիռը…
Բալիում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում, մեկնարկել է Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդներ Սի Ծինպինի եւ Ջո Բայդենի առաջին հանդիպումը։ CNN-ի հաղորդմամբ՝ երկու երկրների ղեկավարները սեղմել են միմյանց ձեռքերը եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ «Ես պարտավորվում եմ բաց պահել անձամբ իմ եւ ձեր միջեւ, ինչպես նաեւ բոլոր ուղղություններով մեր կառավարությունների միջեւ կապի միջոցները, քանի որ մեր…
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պնդում է, որ Ուկրաինայի շուրջ իրադրությունը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ՌԴ-ի ուժերը չեն հեռանա նրա տարածքից: «Ես չեմ կարծում, թե հակամարտությունը կլուծվի մինչև այնքան ժամանակ, քանի դեռ Պուտինը դուրս չբերի ուժերն Ուկրաինայից», նոյեմբերի 10-ին ասել է նա լրագրողներին արտասահմանյան շրջագայության մեկնելուց առաջ, տեղեկացնում է Սպիտակ տունը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձեռնարկատեր Իլոն Մասկին պատկանող Twitter-ը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։ «Իլոն Մասկը գնում է գործիք, որը սուտ է տարածում ամբողջ աշխարհում։ ԱՄՆ-ում այլեւս խմբագիրներ չկան»,-ասել է Բայդենը, որի խոսքը Սպիտակ տան մի շարք լրագրողներ հրապարակել են Twitter-ում։ Նա խոստացել է ազատականացնել սոցցանցի խմբագրական քաղաքականությունը եւ կոնտենտի մոդերացիայի խորհուրդ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել՝ Ռուսաստանը չպետք է հաջողության հասնի։ «Մենք շատ գումար ենք ծախսել ուկրաինացիներին աջակցելու համար: Երբ մենք օգնում ենք Կիևին, այդպիսով օգնում ենք ողջ…
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հերթական անգամ հանրային վայրում անհարմար դրության մեջ է հայտնվել՝ տպավորություն ստեղծելով, թե բեմից իջնելու ժամանակ մոլորվել է: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Global Fund Conference միջոցառման ժամանակ: 79-ամյա Բայդենը, ավարտելով ելույթը, սկսել է բեմից իջնել, սակայն հանկարծ կանգ է առել ու շուրջը նայել՝ մոլորված…
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ուղերձում ասված է. «Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։ Մենք կշարունակենք աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։ Սեպտեմբերի 21-ին մենք միանում ենք հայ ժողովրդին՝ նշելու ձեր նվիրումը…
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթի առանցքային թեման եղել է Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ ԱՄՆ նախագահը շեշետել է՝ Վաշինգտոնը գործակցում է դաշնակիցների հետ ՆԱՏՕ-ի տարածքի վրա Ռուսաստանի հնարավոր հարձակումը կանխելու համար: «Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի, այն երբեք չպետք է սանձազերծվի»,- շեշտել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարն անդրադարձել է նաև այլ հարցերի՝…
Վաշինգտոնը կպաշտպանի Թայվանին, եթե կղզին ռազմական հակամարտություն սկսի Չինաստանի հետ, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքի հարցազրույցում։ «Այո, կպաշտպանենք։ Մենք համաձայն ենք այն բանին, ինչի տակ ստորագրել ենք շատ վաղուց։ Ե՛վ այն բանին, որ գոյություն ունի «մեկ Չինաստանի» քաղաքականություն, ե՛ւ այն բանին, որ Թայվանը սեփական որոշումներ է կայացնում ինքնիշխանության մասին։ Մենք չենք խրախուսում…