fbpx
Աշխարհ

Բայդենը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թ.-ի նախագահական ընտրություններին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024 թվականի նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրություններին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել։

Նա անդրադարձել է նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը, նշել՝ Ռուսաստանը չպետք է հաջողության հասնի։ «Մենք շատ գումար ենք ծախսել ուկրաինացիներին աջակցելու համար: Երբ մենք օգնում ենք Կիևին, այդպիսով օգնում ենք ողջ Եվրոպային և Հյուսիսատլանտյան դաշինքին»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

Բայդենը նաև դատապարտել է հանրապետականներին, որոնք խոստացել են հաղթանակի դեպքում վերանայել Կիևին աջակցության ծրագրերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ