բանկոմատներ
Թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր․ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում բանկերից մեկի մուտքի մոտ մարդկանց կուտակման լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։ «Սիրելի հայրենակիցներ, թոշակը ստանալու կամ կանխիկացնելու համար կարիք չկա հասնել բանկի մասնաճյուղեր և մասը դառնալ այսպիսի հերթերի: Դուք գումարը կարող եք կանխիկացնել նաև բանկի համապատասխան բանկոմատի միջոցով: Կոմունալ ծառայությունների համար կարող եք օգտվել վճարային տերմինալներից,…
9 բան, որ 20-րդ դարում կանխատեսել է Ռեյ Բրեդբերին
1. Վիրտուալ իրականություն «Վելդ» պատմվածքում Բրեդբերին նկարագրում է ներկայության էֆեկտով սենյակ: Այն կարող է ստեղծել պատկերներ, հնչյուններ և հոտեր, և, դատելով սյուժեի իրադարձություններից, ազդել նաև նյութական օբյեկտների վրա: Վիրտուալ իրականության ժամանակակից տեխնոլոգիաները դեռևս ի վիճակի չեն փոխանցել հոտերը, բայց խաբել ուղեղը ձայներով և պատկերներով, հնարավոր է ամբողջությամբ: Գործնական աշխարհի հետ փոխազդեցությունը նույնպես մոտ է. արդեն…
«Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակությունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու: Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ…
Էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել բանկոմատներից հափշտակել խոշոր չափերի գումար
Hetq.am-ի փոխանցմամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ էլեկտրոնային սարքավորման միջոցով փորձ է կատարվել Երևանում գործող տարբեր բանկոմատներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակել։ Պարզվել է հափշտակության փորձ կատարելու մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած երկու անձի ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի…




