բանտեր
Թուրքիայի բանտերում 640-ից ավել մարդ է ինքնասպան եղել վերջին 25 տարիներին
Թուրքիայում վերջին 25 տարիներին՝ 1997 թվականից սկսած, բանտերում ինքնասպան է եղել 641 մարդ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Նշվում է նաև, որ վերջին 25 տարիներին հիվանդությունների պատճառով բանտերում մահացել են 2670 բանտարկյալներ։ Ըստ աղբյուրի՝ այս վիճակագրությունը տեղ է գտել Թուրքիայի ընդդիմադիր ԺՀԿ-ի փոխնախագահ Գյուլիզար Բիչեր Քարաջայի պատրաստած զեկույցում։
Թուրքիայում բանտերից կազատվեն հազարավոր բանտարկյալներ
Քրեակատարողական հաստատություններում ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և բանտարկյալների առողջությունը պաշտպանելու համար, ապրիլի 13-ին Թուրքիայի խորհրդարանում նոր օրենք է ընդունվել: Այս օրենքով բանտից կազատվեն տասնյակ հազարավոր բանտարկյալներ: Իշխող կուսակցությունը նախագահի գլխավորությամբ աջակցել է օրենքի ընդունմանը և դրան կողմ են քվեարկել 279 խորհրդարանականներ: Հայտնենք, որ այս օրենքը չի վերաբերվի այն բանտարկյալներին, ովքեր իրենց պատիժը կրում են ահաբեկչության մեղադրանքով: Բանտերում…
ԵԽԽՎ զեկուցողը Իսպանիային և Իտալիային կոչ է արել ազատել քաղաքական գործիչներին
Իսպանիային և Թուրքիային ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել ազատել համաներման տակ գտնվող քաղաքական գործիչներին: «Պե՞տք է արդյոք պատասխանատվության ենթարկել քաղաքական գործիչներին իրենց մանդատների իրականացման ընթացքում արված հայտարարությունների համար» թեմայով ԵԽԽՎ զեկուցող Բորիս Ցիլևիչը ողջունել է ոչ բռնի հանցագործությունների համար դատապարտված բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված միջոցառումները, սակայն ընդգծել է համաներման մեջ կատալոնացի և թուրք քաղաքական գործիչների,…
Իրավունքների խախտումներով 3000 անձ է պահվում Թուրքիայի բանտերում
Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։ Այս մասին գրում է ermenihaber-ը։ Չորումի բանտում ապրիլի 27-ին իր մահկանացուն կնքելուց ընդամենը օրեր առաջ՝ ապրիլի 22-ին Չորումի քրեակատարողական վարչությանն ուղարկած իր նամակում Օզչենգիզը գրել…
Թուրքիայի 317 բանտարկյալ հացադուլի մեջ է
Քրդական աշխատավորական կուսակցության նախկին առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Իմրալը բանտում մեկուսացման դեմ պահանջով Ժողովրդավարական հասարակություն կոնգրեսի համանախագահ և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Գյուվենի սկսած հացադուլը, դեկտեմբերի 16-ից սկսած շարունակվում է 62 բանտերում իր` մեջ ընդգրկելով 317 բանտարկյալի. հաղորդում է mezopotamyaajansi.com կայքը: Նշենք, որ Լեյլա Գյուվենի հացադուլը տևում է արդեն 107 օր և սկվել է անցյալ…
Վրաստանն իր բանտերում կընդունի միջազգային հանցագործների
Վրաստանն այսուհետ իր բանտերում կընդունի միջազգային հանցագործների: Վրաստանի Արդարադատության նախարարությունը և Հաագայի Միջազգային քրեական դատարանը ստորագրել են՝ Հաագայի դատարանի կողմից դատավճիռների կատարման մասին համաձայնագիր: Ըստ այդմ`միջազգային հանցագործները կկարողանան իրենց պատիժը կրել Վրաստանի պատժիչ հիմնարկներում: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի Արդարադատության նախարարության կայքը: Համաձայնագիրը հիմնված է երկկողմ համաձայնության վրա։ Առաջին փուլում պետությունը պատրաստակամություն է հայտնում միանալ…