Բավարիա

  • Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ այլևս չի ցանկանում խաղալ «Բավարիայում»: «Բավարիայում» իմ դարաշրջանն ավարտվել է. այս ակումբում խաղալը շարունակելու տարբերակ չեմ տեսնում։ «Բավարիան» լուրջ ակումբ չէ.․․ Ես այլևս չեմ ուզում այնտեղ խաղալ։ Իմ տրանսֆերը լավագույն լուծումն է։ Հուսով եմ՝ ինձ չեն կանգնեցնի»,- ասել է հարձակվողը Լեհաստանի հավաքականի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է Bayern &…

    Բավարիան լուրջ ակումբ չէ․ Լևանդովսկի
  • «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ կիսապաշտպան Կորենտին Տոլիսոն լքել է ակումբը՝ պայմանագրի ժամկետի ավարտի պատճառով։Ֆրանսիայի հավաքականի կազմում Աշխարհի 2018 թվականի չեմպիոնը մյունխենյան ակումբում անցկացրել է 5 մրցաշրջան։ 27-ամյա Տոլիսոն հինգ անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, երկու անգամ հաղթել է Գերմանիայի գավաթը, մեկ անգամ՝ Չեմպիոնների լիգան։Տոլիսոն «Բավարիայի» կազմում անցկացրել է 118 հանդիպում՝ դառնալով 21…

     Բավարիայի ֆուտբոլիստը լքեց գերմանական ակումբը
  • «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեն ամռանը կարող է համալրել Մյունխենի «Բավարիայի» կազմը՝ փոխարինելով Ռոբերտ Լևանդովսկիին։ Այս մասին գրել է գերմանական Sport1-ը։ Նշվում է, որ Մյունխենյան ակումբը պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել «Լիվերպուլի» սենեգալցի ռմբարկուի համար: Ըստ աղբյուրի՝ Մանեն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից (մայիսի 28) հետո:

    Բավարիան Լևանդովսկիին փոխարինող է գտել
  • Մարոկկացի պաշտպան Նուսաիր Մազրաուին «Այաքսից» անվճար է տեղափոխվել «Բավարիա»: Մյունխենյան ակումբը 24-ամյա աջ պաշտպանի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականի ամառ։ Նա «Այաքսից» հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: «Երբ բանակցությունները «Բավարիայի» հետ նոր սկսվեցին, ես անմիջապես լավ զգացողություն ունեցա: Ուրախ եմ միանալ Եվրոպայի լավագույն ակումբներից մեկին: «Բավարիան» հենց նոր դարձավ Գերմանիայի չեմպիոն 10-րդ անգամ…

    Բավարիան ձեռք բերեց Այաքսի ֆուտբոլիստին
  • «Բավարիան» 4 տարվա պայմանագիր է առաջարկել «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեին: Այս մասին հայտնել է L’Équipe-ը: Ըստ աղբյուրի՝ Ուսմանին կվճարեն տարեկան 18 միլիոն եվրո աշխատավարձ: Ֆրանսիացու՝ կատալոնական ակումբի հետ գործող համաձայնագրի ժամկետը կավարտվի հունիսին:  

    Բավարիան 4 տարվա պայմանագիր է առաջարկել Դեմբելեին
  • «Միլանը» պատրաստ է գնել «Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլերի տրանսֆերը, հայտնում է իտալական Calciomercato-ն։ Ամստերդամցիները բաց կթողնեն 27-ամյա խաղացողին, եթե այս ամառ ստանան 40 մլն եվրոյի առաջարկ: Այս մրցաշրջանում Ալլերը բոլոր մրցաշարերում խփել է 34 գոլ, այդ թվում՝ 21-ը Էրեդիվիզիում, ուստի խաղացողի տրանսֆերի նկատմամբ պահանջարկը հսկայական է: Իվուարցի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Բավարիան»։

    Իտալական գրանդը հետաքրքրված է Ալլերի ծառայություններով
  • Մյունխենի «Բավարիան» պատրաստ է դիտարկել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու վաճառքը։ Այս մասին հայտնում է Bayern&Germany-ն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական գրանդի ղեկավարությունը որոշել է մեղմել իր դիրքորոշումը լեհ ռմբարկուի տեղափոխության հարցում։ «Բավարիայում» կարծում են, որ Ռոբերտի հեռանալը կարող է դրական ազդեցություն ունենալ թիմի վրա, քանի որ հարձակման գծում խաղը միայն նրա վրա չի կենտրոնանա։ Ավելի վաղ լեհը դժգոհություն…

    Բավարիան որոշում է կայացրել Լևանդովսկու վերաբերյալ
  • Մադրիդի «Ռեալը» նպատակ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» գերմանացի վինգեր Սերժ Գնաբրիին։ Այս մասին հայտնել է Fichajes-ը: Ակումբը կփորձի ամեն գնով ձեռք բերել 26-ամյա ֆուտբոլիստին, որը դեռ չի կարողացել համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր համաձայնագրի շուրջ։ Tansfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:  

    Բավարիայի ֆուտբոլիստը հայտնվել է Ռեալի դիտակետում
  • «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կորցրել է իր տեղը լավագույն եռյակում՝ երրորդ հորիզոնականը զիջելով «Լիվերպուլի» վինգեր Սադիո Մանեին։ Ո՛չ Լիոնել Մեսսին (ՊՍԺ) և ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ), որոնք նախկինում մի քանի անգամ նվաճել են մրցանակը, տեղ չեն գտել լավագույն 20-յակում։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. 1. Կարիմ Բենզեմա – Ռեալ Մադրիդ 2. Մոհամեդ Սալահ…

    Goal. Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդներն այս պահի դրությամբ
  • Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևոնադովսկին շուտով սկսելու է բանակցությունները՝ ակումբի հետ պայմանագրի երկաձգման շուրջ։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, Լևանդովսկին առաջիկայում հանդիպելու է «Բավարիայի» ղեկավարությանն ու քննարկի վերոնշված հարցը։ Ֆուտբոլիստը նշել է, որ դեռևս հստակություն չկա։ Նշենք, որ մյունխենյան ակումբի ու հարձակվողի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։

    Լևանդովսկին առաջիկայում հանդիպելու է Բավարիայի ղեկավարությանը
  • «Բավարիայի» ղեկավարության քննարկման թեման է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքները վաճառելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է Kicker-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստին հնարավոր է վաճառեն 40 միլիոն եվրոյով։ Հարձակվողին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է, որը պատրաստ է մոտ ժամանակներս առաջին առաջարկն անել «Բավարիային»:  

    Բավարիան ցանկանում է վաճառել Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքները
  • Kicker-ը հայտնում է, որ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հիշել է Չեմպիոնների լիգայի «Բավարիա»-«Լիվերպուլ» դիմակայությունը։ Թիմերը վերջին անգամ հանդիպել են 2018/19 մրցաշրջանի փլեյ-օֆֆում։ Անգլիայում խաղն ավարտվել էր 0։0 հաշվով, Գերմանիայում «Բավարիան» պարտվել էր 1։3 հաշվով։ «Ես շատ տխուր եմ «Բավարիայի» Չեմպիոնների լիգայի հետագա պայքարից դուրս մնալուց, քանի որ ցանկանում էի տեսնել, թե ինչպես…

    Կցանկանայի այդ 2 թիմերի դամակայությունը տեսնել․ Ռումենիգե
  • Հոլանդական «Այաքսի» ֆուտբոլիստ Նուսայր Մազրաուին ամռանը կմիանա գերմանական «Բավարիային»։ Այս մասին գրում է լրագրող Նիկոլ Շկիրան։ Նա նշում է, որ Մազրաուիի ու «Այաքսի» միջև պայմանագիրն ավարտվում է ամռանը, այսինքն՝ 24-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի չեմպիոնին կմիանա անվճար։ Շկիրայի խոսքով՝ մարոկկացի ֆուտբոլիտը «Բավարիայի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր՝ տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Մազրաուին «Այաքսի» գլխավոր թիմում է…

    Այաքսի մարոկկացի պաշտպանը կտեղափոխվի Բավարիա
  • Մյունխենի «Բավարիայի» հնաբնակներից Թոմաս Մյուլերը, ամենայն հավանականությամբ, չի հեռանա գերմանական ակումբից ու կթարմացնի պայմանագիրը։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել 32-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիս՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նշվում է նաև, որ Մյուլերի ու «Բավարիայի» միջև բանակցություններն արդեն սկսվել են։

    Բավարիան Մյուլերին նոր պայմանագիր է առաջարկել․ սկսվել են բանակցություններ
  • Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Սերժ Գնաբրին հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին գրում է Bild-ը։ Նշվում է, որ ակումբն արդեն կապ է հաստատել մյունխենցիների կիսապաշտպանի հետ ու բանակցել տեղափոխության շուրջ։ Ըստ աղբյուրի՝ Գնաբրիի ծառայությունները «Ռեալին» խորհուրդ է տվել թիմի պաշտպան Դավիթ Ալաբան։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է մյուս տարի։ Transfermarkt-ի…

    Ռեալը տեղափոխության շուրջ խոսել է Բավարիայի կիսապաշտպանի հետ