Բավարիա
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը անկեղծացել է՝ կապված ապագայի ծրագրերի հետ։ Նրա խոսքերը մեջբերում է Bild-ը։ Մյուլերն ասել է, որ ինքը մի անգամ ասել է` 2025 թվականին կարիերան ավարտելու ծրագրերի մասին ու կարծիք է հայտնել, որ մինչև այդ ժամանակը կարող է բարձր մակարդակով խաղալ։ Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում նաև փոխել ակումբը։ Նշենք, որ Մյուլերի…
Մյունխենի «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկին դարձել է Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն՝ 12 գոլով։ Այս մասին տեղեկանում ենք ՉԼ-ի վիճակագրական տվյալներից։ Լևանդովսկին հասավ 12 գոլին «Զալցբուրգի» հետ խաղում, երբ առաջին 23 րոպեների ընթացքում կարողացավ հեթ-տրիկ ձևակերպել։ Նա շրջանցեց «Այաքսի» հարձակվող Սեբաստյան Ալերին, ով 11 գոլ է հեղինակել։
Մյունխենի «Բավարիան» այս գիշեր ուղղակի ջախջախեց (7-1) աստրիական «ՌԲ Զալցբուրգին» ու դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակիչ։ Այս հաղթանակով գերմանական ակումբը նաև թարմացրեց իր ռեկորդը։ Բանն այն է, որ «Բավարիան» արդեն 20-րդ անգամ է անցնում ՉԼ-ի 1/4-րդ եզրափակիչ, իսկ պատմության մեջ դեռևս ոչ մի ակումբի չի հաջողվել այդքան անգամ հայտնվել քառորդ եզրափակչում։ Այս մասին հայտնում…
Մյունխենի «Բավարիան» հանրային կերպով հեգնել է «Բարսելոնային»՝ հիշեցնելով երկամյա վաղեմության ջախջախիչ պարտության մասին։ «Ուրախ 2-8 նրանց, որոնք տոնում են»,- երեկվա ամսաթիվը նկատի ունենալով՝ նշված է գերմանական ակումբի թվիթերյան էջում։ Գրառումն ուղեկցվում է Չեմպիոնների լիգայի 2019/20 թվականների խաղարկությունում «Բարսելոնայի» նկատմամբ բավարացիների տարած պատմական հաղթանակը փաստող լուսատախտակի լուսանկարով։ «Բավարիայի» արարքն արժանացել է որոշ օգտատերերի քննադատության և կոշտ…
Եթե Ռոբերտ Լևանդովսկին հրաժարվի նոր պայմանագրից, Մյունխենի «Բավարիան» կվաճառի նրան։ Այս մասին հայտնել է Sport Bild-ը։ Նշվում է, որ Ռոբերտը դեռևս չի շտապում երկարաձգել այն: Ըստ աղբյուրի՝ Մյունխենյան ակումբը չի պատրաստվում իր ռմբարկուին անվճար բաց թողնել, այնպես որ, եթե մինչ ամառ կողմերը համաձայնության չգան այլ ակումբներ կարող են դիմել մյունխենցիներին տրանսֆերային առաջարկով: Լեհ հարձակվողի նկատմամբ…
Մյունխենի «Բավարիան» միացել է Դորտմունդի «Բորուսիայի» գոլահար Էրլինգ Հալանդի համար տրանսֆերային պայքարին։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը կապ է հաստատել Հալանդի գործակալ Մինո Ռայոլայի հետ ու քննարկել գործարքի հնարավորությունները։ Աղբյուրը ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքի վրա, որ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին, իսկ մինչ…
Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է Կինգսլի Կոմանի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ակումբի պաշտոնական էջերում այս մասին հրապարակումներ են արվել։ Կոմանի ու ակումբի միջև նոր պայմանագիրը 5 տարով է ու նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ Գերմանական ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ 25-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կազմելու է 17 միլիոն եվրո։ #King2027 👑 pic.twitter.com/JCG2icUhKT — FC…
Մյունխենի «Բավարիայում» հանդես եկող Ռոբերտ Լևանդովսկին 2021 թվականի ընթացքում Բունդեսլիգայում դարձել է 43 գոլի հեղինակ։ Նրա բոլոր գոլերը մեկ տեսանյութում հավաքել ու Youtube-ում յհրապարակել է Բունդեսլիգայի մեդիա ծառայությունը։ Այսպիսով՝ լեհ գոլարի բոլոր գնդակները Բունդեսլիգայում՝ մեկ տարվա կտրվածքով։
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Լերոյ Սանեն ճանաչվել է ակումբի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Սանեն նոյեմբերին 5 հանդպման է մասնակցել, որոնց ընթացքում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ Սանեն լավագույնն էր նաև հոկտեմբերին ու սեպտեմբերին։
«Բավարիան» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտնել է լրագրող Ժերար Մորենոն։ Մյունխենյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձեռք բերել 21-ամյա ամերիկացուն։ Դեստին «Բարսելոնայում»` անձեռնմխելի չեն համարում: Պաշտպանը, ով 2020 թվականի աշնանը «Այաքսից» տեղափոխվել է «Բարսա» 21 միլիոն եվրոյի դիմաց, այժմ Transfermarkt -ի գնահատմամբ արժի 30 միլիոն եվրո։ Դեստն այս մրցաշրջանում…
Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Կորենտին Տոլիսսոն կարող է փոխել ակումբային գրանցումը, քանի որ նա մեծ պահանջարկ ունի այլ գրանդ ակումբների շարքում։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը՝ ֆուտբոլիստը եկող ամառ կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։ Ըստ աղբյուրի՝ Տոլիսսոյով հետաքրքրված են նաև «Յուվենտուսը», «Ռոման», «Տոտենհեմը» և այլն։ Նշենք, որ Տոլիսսոյի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հենց ամռանը, բայց…
Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի գրանցած ռեկորդը՝ 2013 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Opta-ն։ Բանն այն է, որ Բունդեսլիգայի վերջին տուրում Լևանդովսկին կրկին դարձավ գոլի հեղինակ, որը նրա 69-րդ գոլն էր 2021 թվականի օրացուցային տարվա ընթացքում։ Այդ նույն ցուցանիշը գրանցել էր Ռոնալդուն 8 տարի առաջ։
Մյունխենի «Բավարիան» հայտարարել է 18-ամյա չինացի դարպասապահ Լյու Շաոցզյանի հետ պայմանագրի կնքման մասին։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ նա մյունխենյան ակումբ է տեղափոխվել չինական «Ուհան Շանգվենից»։ Նրա ու գերմանական ակումբի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Նշվում է նաև, որ չինացին դեռևս հանդես կգա ակումբի երիտասարդական թիմում։
Թուրինի «Յուվենտուսը» աչք է դրել Մյունխենի «Բավարիայի» լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսկու վրա։ Այս մասին տեղեկանում ենք Todo Fichajes-ից։ Նշվում է, որ թուրինյան ակումբը ցանկանում է հզորացնել հարձակման գիծը։ Ըստ աղբյուրի՝ «Յուվեն» պաշտոնապես առաջարկ կանի «Բավարիային» ձմռան ընթացքում։
Մյունխենի «Բավարիան» ցանկանում է «Բորուսիայից» տանել հերթական աստղին, ինչպես դա տեղի է ունեցել մի շարք ֆուտբոլիստների դեպքում։ Այս անգամ մյունխենյան ակումբի թիրախում է հայտվել 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Այս մասին հայտնում է Bild-ը։ Ըստ աղբյուրի, սակայն, Դորտմունդի «Բորուսիան» մտադիր չէ երիտասարդ ֆուտբոլիստին բաց թողնել, այն էլ՝ «Բավարիա»։ Բելինգհեմի պայմանագիրը դրոտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև…