բարեկամության խումբ
Ֆրանսիացի պատգամավորները լքում են ֆրանսթուրքական բարեկամության խումբը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վերջերս մի աղմկահարույց դեպք տեղի ունեցավ Անկարայում՝ կապված Եվրոպական Միության ղեկավարության կողմից Թուրքիայի մայրաքաղաք այցի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին համապատասխան աթոռ չէր տրամադրվել ու արդյունքում ստացվել էր այնպես, որ ԵՄ պաշտնոյան, ըստ արարողակարգի, ավելի ցածր դիվանագիտական աստիճանով անձի համար նախատեսված տեղում էր նստել։ Այս դեպքից…
Քննարկել ենք միջազգային կազմակերպություններում Հայաստան-Վրաստան համագործակցությունը․ Լենա Նազարյան
Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական բարեկամության խմբերի ձևաչափով հայաստանյան պատվիրակության այցի մեկնարկը տրվեց՝ պատվիրակության ղեկավար Լենա Նազարյանի կողմից՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում Ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիրին ծաղիկներ խոնարհելով: Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական խմբերը հանդիպեցին խորհրդարանում, քննարկեցին արտաքին հարաբերություններին, համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Աշխատանքային խմբերին Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ընդունեց Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին: Լենա Նազարյանը նշել է․ «Հիմնականում անդրադարձել ենք միջազգային…
Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում
Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային…
ՀՀ դեսպանի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահի հետ
Մայիսի 21-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն ընդունեց Հունաստանի խորհրդարանի՝ Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Ստամատակիին (Eleni Stamataki): Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը կարևորեց Հայաստանի և Հունաստանի խորհրդարանների միջև համագործակցության բարձր մակարդակը՝ ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի ակտիվ գործունեության կարևորությունը՝ որպես երկկողմ համագործակցության կարևոր բաղադրիչ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էլենի Ստամատակին, իր հերթին անդրադարձավ…