Բարեր
BBC-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները անհանգստացած են, որ նոյեմբերին երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք կսկսվի։ Ֆրանսիայի որոշ հատվածներում արդեն կորոնավիրուսի նոր բռնկումներ են եղել։ Մարսելում կարանտինային միջոցառումները խստացվել են, կրճատվել են բարերի և ռեստորանների աշխատանքային ժամերը։ Կառավարության որոշմամբ՝ օգոստոսի 26-30-ը քաղաքի բնակիչերը պարտավոր են դիմակ կրել։ The Guardian պարբերականի հաղորդմամբ էլ՝ վերջին 24 ժամում Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսի…
BBC News-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հուլիսի 4-ից Անգլիայում սահմանափակումների թուլացման հերթական փուլի մասին։ Խորհրդարանում ելույթի ժամանակ երկրի վարչապետը հայտարարել է, որ Անգլիայում հուլիսի 4-ից կբացվեն ռեստորանները, բարերը եւ վարսավիրանոցները: Բացվելու են նաև կինոթատրոնները, թանգարանները եւ ժամանցի այլ վայրերը, սակայն մարզադահլիճները փակ կմնան:
Հոլանդիայում կարանտինից աստիճանաբար կսկսեն դուրս գալ մայիսի 11-ից, իսկ ռեստորանները, սրճարանները և թանգարանները իրենց աշխատանքները կվերսկսեն հունիսի 1-ից, սակայն ակումբները փակ կլինեն մինչև սեպտեմբեր: մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։ Ռյուտեն ասել է, որ կառավարությունը թուլացնում է սահմանափակումները «հնարավորինս արագ, բայց ոչ ավելի արագ, քան արդարացված է», ավելացնելով , որ «զգուշությունն այժմ ավելի լավ…
Շվեդիան Եվրամիության միակ երկիրն է, որը հրաժարվել է կորոնավիրւսի պատճառով կարանտինից։ Իշխանությունները Շվեդիայում մարդկանց խորհուրդ են տալիս փողոց դուրս գալ և մաքուր օդ շնչել: Երկրում բաց են դպրոցները, ռեստորաններն ու բարերը։ Չնայած նրան, որ Եվրոպական գրեթե բոլոր երկրները կարանտին են հայտարարել Շվեդիայում արգելված են միայն ավելի քան 500 մարդու մասնակցությամբ հավաքները: Միևնույն ժամանակ, եվրոպական այլ…
ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է արտակարգ դրության պայմաններում պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշումը․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20 – րդ կետով՝ 1. Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ժամանակավորապես արգելել տնտեսական գործունեության առանձին տեսակներով գործունեություն ծավալելը՝…