բարսելոնա
«Բարսելոնայի» գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը իր առանձնատանը տեղի ունեցած զինված կողոպուտի ժամանակ հանցագործներին դիմադրելիս ծնոտի կոտրվածք է ստացել, հաղորդում է The Athletic-ը։ Ֆուտբոլիստը պետք է վերականգնման փուլ անցնի։ Ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս։ Ավելի վաղ իսպանական El Pais-ը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրներին, գրել էր, որ կողոպուտին մասնակցել է առնվազն չորս մարդ։ Նրանք հրազենով…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը ներկայացրել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնց ցանկանում է տեսնել ակումբում։ Ինչպես հայտնում է Catalunya Ràdio-ն, այն ներառում է 8 խաղացող։ Դրանք են կիսապաշտպան Ֆրանկ Կեսին («Միլան»), պաշտպաններ Անդրեաս Քրիստենսենը, Սեզար Ասպիլիկուետան, Մարկոս Ալոնսոն (բոլորը՝ «Չելսի»), հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին («Բավարիա»), վինգեր Ռաֆինյան («Լիդս»), պաշտպան Ժյուլ Կունդեն («Սևիլիա») և կիսապաշտպան Բերնարդո…
«Բարսելոնան» գլխավորում է ամենամեծ պարտքեր ունեցող եվրոպական ակումբների ցուցակը, հայտնում է Football Transfers-ը՝ Deloitte-ին հղումով։ 1,35 միլիարդ եվրո՝ այսքան է կազմում կատալոնական գրանդի պարտքը։ Երկրորդ տեղը պատկանում է Թուրինի «Յուվենտուսին»՝ 900 միլիոն, անգլիական «Տոտենհեմիը» երրորդն է՝ 826 միլիոն: Լավագույն եռյակին հաջորդում են միանգամից երկու միլանյան ակումբներ՝ «Ինտերը» (702 միլիոն) և «Միլանը» (666 միլիոն), որին հաջորդում…
«Բարսելոնան» այս ամառ ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» երկու եզրային պաշտպաններին: Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը հետաքրքրված է աջ պաշտպան Սեզար Ասպիլիկուետային և ձախ պաշտպան Մարկոս Ալոնսոյին հրավիրելու հարցում։ «Չելսին» ցանկանում է փոխհատուցում ստանալ այս խաղացողների համար, սակայն պատրաստ է քննարկել և խաղացողների փոխանակումը 32-ամյա Ասպիլիկուետան պայմանագիր ունի «Չելսիի» հետ մինչև մրցաշրջանի ավարտը,…
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ չէ բաժանվել պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայից, որով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Բայց «քաղաքաբնակները» պատրաստ են վերանայել իրենց որոշումը, եթե ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո ստանան, Twitter-ում գրում է լրագրող Էքրեմ Քոնուրը։ 27-ամյա Սիլվան միացել է անգլիական ակումբին 2017 թվականին՝ «Մոնակոյից» 50 միլիոն եվրոյի դիամց: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 47…
«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ժերար Դելոֆեուն կատալոնական ակումբի երիտասարդ աստղերին խորհուրդ է տվել ավելի լրջորեն օգտվել գլխավոր մարզիչ Չավիի և թիմի վետերանների ղեկավարությամբ հիանալի խաղացողներ դառնալու հնարավորությունից։ «Միակ բանը, որ կարող եմ նրանց խորհուրդ տալ՝ շարունակել նույն ոգով։ Այն ժամանակ ես չունեի կենտրոնացվածություն, մտածելակերպ և համապատասխան միջավայր՝ դիմակայելու այն ժամանակաշրջանին, որում հայտնվել էի իմ երիտասարդության տարիներին»,-…
«Բարսելոնայի» ղեկավարները համաձայնության են եկել «Վալենսիայի» հետ, կիսապաշտպան Կառլոս Սոլերի տրանսֆերի հարցում։ As հեղինակավոր հրատարակության համաձայն՝ կատալոնական թիմն ամռանը պայմանագիր կկնքի 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի հետ, որի համար «բլաուգրանան» «Վալենսիային» կվճարի մոտ 20 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ Սոլերը «չղջիկների» սան է։ Կիսապաշտպանն իր ողջ կարիերան անցկացրել է «Վալենսիայում»: Այս մրցաշրջանում Կառլոս Սոլերը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է…
Կատալոնական «Բարսելոնան» գիտի, թե ում ձեռք բերել Էրլինգ Հալանդի և Ռոբերտ Լևանդովսկու փոխարեն, որոնց տրանսֆերը իրականացնել չի կարող։ Այս մասին հայտնում է Marca-ն։ Նշվում է, որ «Բարսայի» ուշադրության կենտրոնում է գտնվում Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմալու Լուկակուն։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբի ներկայացուցիչներն արդեն հանդիպում են ունեցել Լուկակուի գործակալի հետ ու քննարկել տրանսֆերի հնարավորությունները։ Marca-ից հայտնում են…
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք լրագրող Էքրեմ Քոնուրի գրառումից։ Նշվում է, որ այս մրցաշրջանի ավարտից հետո ՄՅՈւ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու է Պոլ Պոգբան ու նրան փոխարինող է պետք։ Իսկ այդ փոխարինողը կարող է լինել կատալոնական ակումբի 17-ամյա ֆուտբոլիստը։ Նշենք, որ Գավիի ու «Բարսայի» միջև պայմանագիրը նախատեսված…
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատալոնական «Բարսելոնան» փորձելու է ձեռք բերել 7 ֆուտբոլիստի։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Նշվում է, որ այդ ֆուտբոլիստներից մեկը պետք է լինի դարպասապահ, 2-ը՝ եզրային պաշտպաններ, մեկը՝ կենտրոնական պաշտպան, ևս մեկ կիսապաշտպան ու 2 հարձակվող։ Ըստ աղբյուր՝ Չավին հուսով է, որ յուրաքանչյուր դիրքի համար «Բարսելոնան» կունենա 2 հավասարազոր ֆուտբոլիստ։
«Բարսելոնան» Լա լիգայի 32-րդ տուրում սեփական հարկի տակ պարտվեց «Կադիսին» 0:1 հաշվով: Մինչ այդ կատալոնական ակումբը սեփական հարկի տակ պարտվել էր «Այնտրախտին» (2:3) Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում։ Բարսելոնան 2003 թվականի ապրիլից հետո առաջին անգամ սեփական հարկի տակ երկու անընդմեջ պարտություն կրեց։
Երեկ կատալոնական «Բարսելոնան» անակնկալ պարտություն կրեց գերմանական «Այնտրախտից» 3-2 հաշվով։ Խաղն ընթանում էր «Կամպ Նոու» մարզադաշտում։ Խաղին ինչ-որ կերպ ավելի շատ գերմանացի երկրպագուներ էին ներկա (ավելի քան 30 հազար), քան կատալոնցի։ Այս թեմային անդրադարձել է «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան։ Նրա խոսքով՝ դա խայտառակություն է ու անթույլատրելի է նման իրավիճակի կրկնությունը ապագայում։ Նա նշել է, որ…
Ապրիլի 18-ին Հենրիխ Մխիթարյանը «Ռոման» հանդես է գալու «Նապոլիի» դեմ՝ Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակներում։ Հանդիպմանը կարող են հանգստանալու հնարավորություն ստանալ Մխիթարյանն ու Բրայան Կրիստանտեն, ովքեր Կոնֆերենցիաների Լիգայում «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղում մեկնարկային կազմում էին։ Այս մասին տեղեկացնում է Corriere dello Sport-ը։ Նշվում է, որ կարող են դաշտ դուրս գալ հենց մեկնարկից Սերժիու Օլիվեյրան և…
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Պեդրին երեկ «Այնտրախտի» հետ խաղում վնասվածք ստացավ, որի հետևանքով 2 ամիս բաց կթողնի։ Այս մասին տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Նշվում է, որ Պեդրիի վնասվածքը լուրջ է․ նա վնասել է ձախ ազդրի մկանը։ Ըստ աղբյուրի՝ կիսապաշտպանը դաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ «Բարսան» պարտվեց 2-3 հաշվով ու լքեց պայքարը։
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2-3 հաշվով պարտվեց «Այնտրախտին» ու դուրս մնաց մրցաշարից։ 4-րդ րոպեին Կոստիչը առաջ մղեց հյուրերին: 36-րդ րոպեն Բորրեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 67-րդ րոպեին Կոստիչը դուբլի հեղինակ դարձավ։ Բարսան երկու գոլերն էլ խփեց ավելացված ժամանակում: Առաջինը գոլի հեղինակ դարձավ Սերխիո Բուսկետսը, իսկ ավելացված 10-րդ րոպեին Մեմֆիս…