Բաքվի Դատավարություններ
Եվրոպատգամավոր Լուազոն Բաքվի դատավարությունները համեմատել է ստալինյան ժամանակաշրջանի դատավարությունների հետ
Ֆրանսիացի եվրոպատգամավոր Նատալի Լուազոն Բաքվում հայ պատանդների դատավարությունները նմանեցրել է ստալինյան դատավարություններին։ Գովաբանել է ԵՄ Հայաստան առաքելության երկարաձգումը, մտահոգություն է հայտնել Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ։
ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ԼՂ նախկին ղեկավարներին և մյուս հայերին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և Ադրբեջանում պահվող մյուս բոլոր հայերին։ Բանաձևում խստորեն դատապարտվում են Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ապօրինի և քաղաքական դրդապատճառներով կալանավորումները, ընդգծելով նրանց անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Վեհաժողովն ընդգծել է, որ շարունակելու է հետևել Ադրբեջանում պահվող հայ գերիների և…


