ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն օրենքով սահմանված կարգով քննարկվել է ԲԴԽ-ում։ Այս մասին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդից: Ստեփան Միքայելյանի լիազորությունները, իր դիմումի համաձայն, դեկտեմբերի 15-ից դադարել են: ԲԴԽ-ն նաև հայտնում է, որ Ստեփան Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում:
ԲԴԽ-ն այս պահին քննարկում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու կալանավորելու թույլտվություն ստանալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ միջնորդություն է ներկայացվել ԲԴԽ։ ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 161-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա՝ դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ…
ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը: Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը երեկ ընտրվել են ԲԴԽ անդամներ: Անդրեասյանի թեկնածությունն առաջադրել և…
2022 թ. հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ: «Հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու…
ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ ընտրեց Լիանա Հակոբյանին, Արծրուն Միրզոյանին և Քրիստինե Մկոյանին: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղերի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի, Լիանա Հակոբյանի, Արթուր Առաքելյանի,Արա Բաբայանի, Արծրուն Միրզոյանի, Հակոբ Գրիգորյանի, Քրիստինե Մկոյանի և Արթուր Պողոսյանի թեկնածությունները: Հունիսի 27-ին ԱԺ կքննարկի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական…
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը, Խորհրդի անդամներ Դ. Խաչատուրյանը, Ա. Մխիթարյանը, Գ. Բեքմեզյանը, Ս. Միքայելյանը և Լ. Մելիքջանյանը հունիսի 24-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում ընդունել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի դատավոր, ԱՄՆ հայ իրավաբանների միության վարչության անդամ, Կալիֆոռնիայի իրավաբանական համալսարանի իրավաբանների և դատավորների էթիկայի պրոֆեսոր Էմմի Աշվանյանի գլխավորած տարբեր երկրների իրավաբաններից կազմված պատվիրակությանը: Հանդիպման մասնակիցները…
Այսօր՝ մայիսի 30-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը կրկին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են զոհված զինծառայողների ծնողներին հուզող մի շարք հարցեր:
Սահմանադրական դատարանը սահմանադրական է ճանաչել ԲԴԽ անդամի պաշտոնում Գագիկ Ջհանգիրյանի նշանակումը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկվում էր Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա: Փաստվել է, որ Դատական օրենսգիրքը տարիքային շեմ է սահմանում ԲԴԽ դատավոր անդամների դեպքում, մինչդեռ ԲԴԽ գիտնական անդամների համար…
Վերագործարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Սնանկության դատարանում, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում, Վերաքննիչ քրեական դատարանում, Վարչական և Վերաքննիչ վարչական դատարաններում գործերի ավտոմատ էլեկտրոնային մակագրման համակարգը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից: Դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում կսկսվի․ ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունը Ջհանգիրյանը ԲԴԽ-ում ընդունել է ՄԻԵԴ-ի պատվիրակությանը «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ համակարգը…
Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտարարել նախազգուշացում։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-յան էջում տարածված հաղորդագրությունից։ Նշվում է, որ Խորհուրդը բավարարել է Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Բարձարգույն դատական խորհրդի ու Վլադիմիր Վարդանյանի հայտարարություններին։ ԲԴԽ-ն պետք է բովանդակային պատասխան տա․ Թաթոյան Արցախի ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել ոստիկանության Մարտակերտի բաժին «Բարձրագույն դատական խորհուրդը պետք է բովանդակային պատասխան տա. եթե այդքան համոզված է, որ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում կան միակողմանի ձևակերպումներ…
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Գլխավոր դատախազը միջնորդել է ԲԴԽ-ին՝ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու նրան ազատությունից զրկելու թույտվության մասին, որոնք բավարարվել էին Խորհրդի կողմից։ Այսօր արդեն Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, բավարարվեց նաև ԱԱԾ քննիչի միջնորդությունը՝ Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Հիշեցնենք,…
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն է տվել դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու ազատությունից զրկելու մասով համաձայնություն տալու միջնորդությունները։ Այս մասին տեղեկանում ենք ԲԴԽ-ի Facebook-ի պաշտոնական էջից։ Վստահ եմ, որ կլինի Սահմանադրության նոր շարադրանք․ Մարուքյան Վարչապետը ո՞վ է, մենք ենք որոշում կայացնողը․ Օնիկը 40 տարի է չի կարողանում ստանալ իրեն կտակված տունը,…
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Բերման են ենթարկել Նարեկ Սամսոնյանին Տոնոյանի կալանքի ժամկետը երկարաձգելու դատարանի որոշումը բողոքարկվել է «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն…