Բեզրուկով
Բեզրուկովը խնդրել է չնկարահանել Бригада-ի շարունակությունը
Դերասան Սերգեյ Բեզրուկովն իր սոցցանցերից մեկում խոսել Бригада սերիալի երկրորդ սեզոնի մասին՝ խնդրելով՝ չնկարահանել ֆիլմի շարունակությունը։ Նա իր հերոսի կերպարով լուսանկար է հրապարակել։ «Արժե ձեր մազերը հետ սանրել և անմիջապես ծանոթ տեսք ունենալ: Ոչ մեկին չի՞ հիշեցնում: Բայց կարիք չկա նկարահանել ֆիլմի շարունակությունը, այլապես կարող եք փչացնել 15 դրվագների տպավորությունը»,- գրել է դերասանը:
Բեզրուկովը իր բաժանորդների հետ խոսել է իր առողջության մասին
Սերգեյ Բեզրուկովն Instagram հարթակում կապ է հաստատել իր բաժանորդների հետ և խոսել իր առողջության մասին՝ կորոնավիրուսով հոսպիտալացվելուց հետո: Այս մասին հայտնել է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»-ին։ «Ես պարզապես չեմ պատվաստվել, ժամանակ չունեի դա անելու», – ասել է Բեզրուկովը: Նշենք, որ Սերգեյ Բեզրուկովին այսօր տեղափոխել են հիվանդանոց՝ կորոնավիրուսային հիվանդաության պատճառով։


