Բելառուսի հանրապետություն
ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային այցով մեկնել է Բելառուս
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկման հիմնական առարկա են հանդիսանալու ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության մեխանիզմների կատարելագործման, Միջպետական խորհրդի մասնակից երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի պրակտիկան և արդյունքները, փորձի և տեղեկատվության փոխանակումը: Բացի այդ, կվերլուծվեն ԱՊՀ կոռուպցիայի հակազդման…
Հայաստանի և Բելառուսի նման երկրները հնարավորություն ունեն 21-րդ դարում առաջատար դիրքերում լինել․ Արմեն Սարգսյան
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի մեկին հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում, հանդիպել բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոն։ Մինչ հանդիպումը ռեկտոր Վադիմ Բոգուշը նախագահ Սարգսյանին ծանոթացրել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի ձեռքբերումներին և ողջունել նրա…
ՀՀ նախագահը Բելառուսի գյուղնախարարի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հուլիսի մեկին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։…
Արայիկ Հարությունյանն այսօր մեկնում է Բելառուսի Հանրապետություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի օգնական Անի Առուստամյանը այսօր մեկնում են Բելառուսի Հանրապետություն: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Հայաuտանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին և Հայաuտանի Հանրապետության կրթության,…
Քննարկվել են տեղեկատվության անվտանգության ապահովմանը, զինվորական ծառայությանը վերաբերող օրինագծեր
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ մայիսի 24-ին քննարկել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հանձնաժողովականներին ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: Համաձայնագիրը ատորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 30-ին. նպատակն է համագործակցության…
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է
Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ Առողջապանության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության…






