բենզին
Վառելիքի գները համաշխարհային մասշտաբով աճում են՝ ստիպելով վարորդներին թանկ ընտրություններ կատարել
Կաբուլից մինչև Կալիֆորնիա վարորդները բախվում են վառելիքի գների զգալի աճի հետ, ինչը հանգեցնում է էժան այլընտրանքների, ինչպիսին է հեղուկ գազը, պահանջարկի մեծացմանը՝ չնայած անվտանգության ռիսկերին, և տեղական գների բարձրացմանը՝ նավթավերամշակման գործարանների փակման պատճառով։
Կասեցվել են երկու լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքի գործունեությունները
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կասեցրել է «Ա․ Պ․ ՕԻԼ» և «ՄԿՕԻԼ» ՍՊԸ-ներին պատկանող լցակայանների գործունեությունը՝ չստուգաչափված չափիչ միջոցների պատճառով։
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի նոր խմբաքանակ
Սա նախորդ խմբաքանակի գրեթե եռապատիկն է, ինչը վկայում է, որ Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն ներգրավվել Հայաստանին նավթամթերք մատակարարելու գործընթացի մեջ՝ այդ կերպ աջակցելով Նիկոլ Փաշինյանին հայ հանրությանը խաղաղության հույսերով քնեցնելու գործում։
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է վառելիքի արտահանման արգելքը
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է վառելիքի արտահանման արգելքը մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը:
Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը՝ «Շիշա ուորլդ»
Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է, որը պատկանում է Սամվել Մկրտչյանին։
Ադրբեջանական բենզինը կվաճառվի Հայաստանում՝ 440 դրամով
Վաղվանից «Run oil»-ում կվաճառվի ադրբեջանական АИ 95 բենզինը՝ 440 դրամով։ Այս քայլը առաջացրել է քննադատություններ։
Ազդա Էքսպրեսի վառելիքի զեղչը՝ ինչպես խնայել դիզել և բենզին Դեկտեմբերին
Ազդա Էքսպրեսը դեկտեմբերին առաջարկում է երեք պենսի զեղչ յուրաքանչյուր լիտր վառելիքի համար, եթե գնորդները կատարեն առնվազն 15 ֆունտի գնումներ խանութում՝ օգնելով վարորդներին խնայել բենզինի և դիզելի բարձր գների պայմաններում:
1 մլրդ դրամից ավել տուգանք է բենզին իրացնող 4 խոշոր ընկերությունների՝ հակամրցակցային համաձայնության պատճառով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) 2024 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունել է կարևոր որոշում՝ կիրառելով ավելի քան 1 մլրդ դրամի տուգանք բենզին իրացնող չորս խոշոր ընկերությունների նկատմամբ՝ հակամրցակցային համաձայնության պատճառով: Տուգանքները սահմանվել են «Սի Փի Էս Էներջի Գրուպ» (392 484 000 ՀՀ դրամ), «Ֆլեշ» (324 110 000 ՀՀ դրամ), «Մեգա Թրեյդ» (206 223 000 ՀՀ դրամ) և…
Արցախում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհի և գազամատակարարման արգելափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ և սեղմված գազի պակաս: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին:…
Ռուսաստանը և Թալիբանը համաձայնագիր են կնքել
Ռուսաստանը կսկսի բենզին, դիզելային վառելիք և հացահատիկ մատակարարել Աֆղանստան՝ թալիբների հետ կնքված ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում։ Բոլոր ապրանքները կգնվեն զեղչով։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Reuters-ը՝ վկայակոչելով Աֆղանստանի Առևտրի և արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հաջի Նուրուդին Ազիզիին։ Պաշտոնյան ասել է, որ թալիբներն աշխատում են իրենց առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ուղղությամբ: Իսկ Ռուսաստանը պարզապես առաջարկում էր զեղչեր՝ համեմատած միջին համաշխարհային…
Լիբանանի նավթային գործարանում բենզինի ցիստեռնն է այրվում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Լիբանանում գտնվող «Ալ Զահրանի» նավթավերամշակման գործարանում բենզինով ցիստեռններից մեկը սկսել է այրվել։ Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post-ը։ Նշվում է, որ գործարանի մոտակայքում բնակվող բնակիչները տարհանվել են՝ անվտանգության նկատառումներով։ Տեղում աշխատում են հրշեջներն ու իրավապահները։ Դեպքի վայր է մեկնել նաև Գլխավոր դատախազը։ Հրդեհի պատճառը կամ էլ պատճառները դեռևս հայտնի չեն։ https://www.youtube.com/watch?v=uOKWwgY9r1M
ՏՄՊՊՀ-ն բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների մասին
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով ՀՀ շուկայում արձանագրված բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունները, սեփական նախաձեռնությամբ իրականացրել է ընթացիկ ուսումնասիրություն այդ ոլորտում: Առավել մանրամասն ուսումնասիրվել են 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի իրացման գների փոփոխությունների պատճառները։ Հանձնաժողովը 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի…
Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակում է աճել
Հայաստանում վերջին մեկ ամսում բենզինի և դիզվառելիքի գինը շարունակել է աճել։ Երեկ առավոտյան Հայաստանի բենզալցակայաններում բենզինի գինը կրկին աճել է 10 դրամով: Այս պահի դրությամբ բենզինի ռեգուլյար տեսակի արժեքը կազմում է 340, իսկ պրեմիումինը՝ 360 դրամ, դիզելային վառելանյութը՝ 340 դրամ։ Նշենք, որ մեկ ամսվա ընթացքում Հայաստանում բենզինը թանկացել է 60 դրամով, այսինքն՝ շուրջ 18%։
Արցախում մարտի 17-ից մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 0.3 % գնաճ
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնել է, որ հաշվի առնելով, որ հայաստանյան և արցախյան շուկաներում 2020 թվականի մարտի 2-րդ կեսից սկսել են ի հայտ գալ կորոնավիրուսի ազդեցությամբ պայմանավորված տնտեսական հետևանքներ՝ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ներկայացնում է Հանձնաժողովի այդ ուղղությամբ կատարած աշխատանքները և տվյալ ժամանակահատվածում Արցախի Հանրապետության տարբեր…
Մենք դեմ ենք անկարգություններին․ Իրանի նախագահ
Իրանի իշխանությունները կողմ են, որ մարդիկ բողոքի ցույցեր անեն ընդդեմ բենզինին գների բարձրացման մասին կառավարության վերջին որոշման, բայց դեմ են անկարգություններին: Այս մասին, ինչպես փոխանցում է Press TV-ն, հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը: «Այս ծրագրի իրականացումից հետո մենք տեսանք, որ որոշ մարդիկ ի նշան բողոքի դուրս եկան…















