Ադրբեջանից բենզին ներկրած երկրորդ ընկերությունը՝ «Շիշա ուորլդ»

Ամենադիտվածներ

,
Վրաստանը անվճար տարանցում կապահովի Ադրբեջանից Հայաստան ներկրվող վառելիքի առաջին խմբաքանակի համար

Ադրբեջանից Հայաստան բենզին ներկրած երկրորդ ընկերությունը «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է 2022 թվականի դեկտեմբերին։ Ընկերությունը 100%-ով պատկանում է Սամվել Վահագնի Մկրտչյանին, ով գործարար Սամվել Ալեքսանյանի կնոջ՝ Շողերինա Մկրտչյանի եղբոր՝ Վահագն Մկրտչյանի որդին է։ Պետական եկամուտների կոմիտեն հաստատել է, որ «Շիշա ուորլդ» ՍՊԸ-ն ներմուծել է 22 վագոն պրեմիում որակի բենզին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական բենզին ներկրող առաջին ընկերությունը «Մեգա Թրեյդ»-ն է, որը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ «Ran oil» բենզալցակայաններում արդեն վաճառվում է այդ բենզինը՝ լիտրը 430 դրամով։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան ուղարկվեց նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։

Նկատենք, որ ադրբեջանական բենզինի գնումը նպաստելու է հակառակորդ երկրի տնտեսական հզորացմանը։ Բացի այդ այն հայ հանրությանը բաժանում է երկու հակամարտող կողմերի, որոնք պայքարում են միմյանց դեմ ու խորացնում պառակտման գործընթացը։ Շատ վերլուծաբաններ պնդում են, որ ադրբեջանական բենզինի կարեւոր հետևանքներից մեկն էլ հենց ներհանրային պառակտումն է, որի շահառուներն են ինչպես Հայաստանի իշխող վարչախումբը, այնպես էլ արտաքին թշնամի ուժերը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ