Բերդաշեն

  • Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ

    Արցախի նախագահն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ

    Սեպտեմբերի 6-ին ԱՀ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն և Աշան համայնքներ։ «Այցի ընթացքում երկրի ղեկավարը հանդիպել է 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում զոհվածների հարազատների հետ՝ նրանց հանձնելով նահատակների պետական բարձր պարգևները։ «Մեր հերոս տղաների սխրանքի շնորհիվ է, որ կարողացանք փրկել Հայրենիքի մի…

  • Արցախի 7 համայքներում մի քանի ժամ լույս չի լինի

    Արցախի 7 համայքներում մի քանի ժամ լույս չի լինի

    «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ Մարտունու շրջանի Հացի համայնքի ջրամատակարարման համար կառուցված 10 կՎ օդային գծի և 40 կՎԱ ենթակայանի միացման համար ս. թ. հունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից-12:00-ն, անջատվելու է 35/10 կՎ «Մարտունի» ենթակայանից սնվող 10 կՎ «Բերդաշեն» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Բերդաշեն, Աշան, Եմիշճան, Նոր շեն, Հացի, Ավդուռ, Մյուրիշեն համայնքները և հարակից ձեռնարկությունները:

  • Բերդաշենում շչակ է գործարկվելու

    Բերդաշենում շչակ է գործարկվելու

    Հունիսի 14-ին, ժամը 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզային փրկարարական վարչությունը Արփի համայնքի Բերդաշեն բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ գործարկվելու է համայնքի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

  • Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Հարությունյան

    Արցախի բոլոր բնակավայրերում վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Հարությունյան

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում…

  • Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում

    Բերդաշեն համայնքի հարցը գտնվում է Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում

    Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր մամուլում լուրեր են շրջանառվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը ռուսական կողմի ներկայացուցչի հետ օր օրի մոտենում են ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի վարչական սահմաններին, ինչի կապակցությամբ հայտնում ենք, որ հարցը կայանում է նախկին ԼՂԻՄ սահմանների պարզաբանման մեջ և գտնվում է ԱՀ կառավարության ուշադրության կենտրոնում։…

  • Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo

    Ադրբեջանի ԶՈւ-ն փորձում է գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo

    Wargonzo նախագիծը՝ հղում անելով գյուղի բնակիչներին հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը` հակառակ ձեռք բերված պայմանագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը: Աղբյուրը հիշեցնում է, որ Բերդաշենը Մարտունու շրջանում է, այն 6 գյուղերից, որ համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Բաքվի վերահսկողության տակ: Նշվում է, որ ներկայումս Բերդաշենի բնակիչներն իրենք են փորձում կանխել ադրբեջանցի զինվորականների մուտքը…

  • Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա․ ԱՀ նախագահ

    Բարեկեցիկ երկիր կառուցելու մեր տեսլականը պետք է շոշափելի դառնա․ ԱՀ նախագահ

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագահը նշել է, որայս պահին մեկնարկել են Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի մայրուղուց դեպի Բերդաշեն տանող 8,5 կմ և Ճարտար քաղաքի երկու հատվածներն իրար կապող 9 կմ երկարությամբ ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: «Առաջիկա օրերին կսկսենք Ստեփանակերտ – Կարմիր շուկա – Մարտունի մայրուղուց դեպի Հերհեր և Քերթ…

  • Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը

    Վերականգնվում է Բերդաշենի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը

    Վերականգնվում է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի «Աղջկաբերդ» հուշարձան-թանգարանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Բերդաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ճարտարապետ Սևակ Ասրյանը: Նրա խոսքով՝ Մեծ Հայրենական պատերազմում զոհված արցախցիների հիշատակին նվիրված մոտ 30 մետր բարձրությամբ եռահարկ շինությունն իր մեջ ներառում է նաև թանգարանը, որտեղ Աղջկաբերդ ամրոցի ու նրա մոտ գտնվող հին բնակատեղիների…