Բլեզ Մատյուիդի

  • Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Բլեզ Մատյուիդին «Յուվենտուսից» տեղափոխվում է MLS-ի «Ինտեր Մայամի»։ Հիշեցնենք, որ վերոնշյալ ակումբի սեփականատերերից մեկը հանդիսանում է անգլիական ֆուտբոլի լեգենդ Դևիդ Բեքհեմը։ Վերջինս Մատյուիդի մասին ասել է, որ ֆրանսիացին հրաշալի ֆուտբոլիստի ու նա շատ ուրախ է ֆուտբոլիստի տեղափոխությամբ։ Մատյուիդին «Ինտեր Մայամիում» հանդես կգա 8 համարի ներքո։

    Մատյուիդին տեղափոխվում է Բեքհեմի ակումբ
  • «Յուվենտուսը» առաջին թիմի մի քանի ֆուտբոլիստների կվաճառի, որպեսզի բալանսավորի ֆինանսական վիճակը և համապատասխանի ՈՒԵՖԱ-ի ֆեյր-փլեյի կանոններին: Այս տեղեկությունը փոխանցում է Calcio Mercado պարբերականը։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ ակնկալվում է ստանալ 300մլն եվրո, ինչը թույլ կտա փակել Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձով և տրանսֆերային արժեքով պայմանավորված ծախսերը: Իտալական ակումբը լքելու հավակնորդների թվում են Միրալեմ Պյանիչին, Բլեզ Մատյուիդիին, Էմրէ Ջանին,…

    Յուվենթուսի մի քանի ֆուտբոլիստներ վաճառքի կհանվեն. Calcio Mercado
  • ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենթուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի ծառայություններով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ֆրանսիացու հետ ցանկանում է պայմանագիր կնքել այս ամռանը: Ակումբն արդեն սկսել է ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»: Հիշեցնենք, որ Մատյուիդին 2011-2017 թվականներին արդեն հասցրել է հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում:

    ՊՍԺ-ն հետաքրքրված է Մատյուիդիի ծառայություններով
  • «Յուվենտուսը» նախկինի պես հետաքրքրված է Պոլ Պոգբայի ծառայություններով: Թուրինցիները պատրաստ են Ժոաու Կանսելուին և Բլեզ Մատյուիդիին ու Դուգլաս Կոստային  փոխանակել  26-ամյա ֆրանսիացու հետ: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նախատեսում է ֆրանսիացուն ամեն գնով պահել թիմում:

    Յուվենտուսը հանուն Պոգբայի պատրաստ է զիջել իր 3 ֆուտբոլիստներին