fbpx
Սպորտ

17:53 19/7/2019

ՊՍԺ-ն հետաքրքրված է Մատյուիդիի ծառայություններով

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Յուվենթուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի ծառայություններով: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն ֆրանսիացու հետ ցանկանում է պայմանագիր կնքել այս ամռանը: Ակումբն արդեն սկսել է ֆուտբոլիստի տեղափոխության վերաբերյալ բանակցությունները:

Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Էվերթոնը»:

Հիշեցնենք, որ Մատյուիդին 2011-2017 թվականներին արդեն հասցրել է հանդես գալ ֆրանսիական ակումբի կազմում:

Վերեվ