Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավարտել է իր մերձավորարևելյան հերթական ուղևորությունը, որի նպատակն էր Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի կնքմանը նպաստելը։ Այնուամենայնիվ, նա հեռացել է տարածաշրջանից՝ առանց Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև որոշակի համաձայնության։ Reuters գործակալության փոխանցմամբ, Կատարում լրագրողների հետ զրույցի ժամանակ Բլինքենը հայտնել է, որ համաձայնագիրը պետք է կնքվի առաջիկա օրերին, և «մենք կանենք…
Իսրայելը համաձայնել է ԱՄՆ-ի լրացուցիչ նախաձեռնությունների փաթեթին՝ Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի իրականացման համար, և Վաշինգտոնն ակնկալում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը նույն քայլը կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: «Վարչապետ Նեթանյահուն հավանություն է տվել լրացուցիչ առաջարկներին, և մենք ակնկալում ենք, որ ՀԱՄԱՍ-ը նույնը կանի»,-Իսրայել կատարած այցի ժամանակ լրագրողներին ասել է Բլինկենը:…
Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա է բացառիկ հնարավորություն՝ երկու երկրի միջև խաղաղության պայմանագիրը կյանքի կոչման համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ընդգծելով, որ այն վերջ կդնի տասնամյակներ ձգվող հակամարտությանը և տարածաշրջանում տնտեսական համագործակցության ու աճի համար հնարավորություն կստեղծի։ «Ադրբեջանին կոչ ենք արել այդ հարցում որոշիչ դեր խաղալ։ Մենք ակտիվորեն ձգտում էինք հասնել…
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենին Երուսաղեմի իր գրասենյակում։ Այս մասին հայտնել են Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակից։ Հանդիպմանը իսրայելական կողմից մասնակցում են նաև Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը։ Հանդիպման ավարտին ընդլայնված քննարկում տեղի կունենա իսրայելական և ամերիկյան կողմերի այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը: Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։ Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի…
Եթե ԱՄՆ-ն հրաժարվի Մերձավոր Արևելքի ճգնաժամի կարգավորման հարցում իր դերից, ապա տարածաշրջանում վակուում կստեղծվի, որը կլցնեն Վաշինգտոնի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը։ Այս կարծիքը Շվեյցարիայի Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը: Ըստ Բլինկենի՝ եթե ԱՄՆ-ն դադարեցնի միջամտությունը Մերձավոր Արևելքի ճգնաժամին, երկու բանից մեկը տեղի կունենա. կա՛մ ինչ-որ մեկը կներկայանա ամերիկյան…
«Իսրայելը չի կարող կառավարել Գազան, սակայն չի բացառվում, որ այժմ ընթացող հակամարտության ավարտին այստեղ անցումային շրջան սահմանվի», – Ճապոնիա կատարած այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Համաս»-ը չի կարող շարունակել Գազայի կառավարումը, քանի որ դա կհանգեցնի հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կրկնությանը։ Հստակ է նաև, որ Իսրայելը չի կարող կրկին օկուպացնել Գազան։ Այն,…
Վաշինգտոնում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունների եզրափակիչ փուլը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի մասնակցությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտից։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։ Մայիսի 3-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ…
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է.«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինկենն այսօր զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների կարևորությունը և խոստացել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Պետքարտուղար Բլինկենը կրկնել է, որ ուղիղ երկխոսությունն ու դիվանագիտությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության միակ ճանապարհն…
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը խնդրել է իրեն մեկնել Չինաստան, այցը նախատեսված է 2023 թվականի սկզբին։ Այդ մասին գրում է Reuters-ը։ Բլինկենը խոստացել է ուղևորությունը նվիրել պայմանագրերի հետագա մշակմանը՝ կապված Բայդենի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հանդիպման զարգացման վրա, որը տեղի է ունեցել G20-ի շրջանակում։ Հանդիպման ընթացքում Բայդենը հայտարարել է…
Ես խոսեցի Ադրբեջանի Նախագահ Ալիևի հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «Ողջունեցի առաջընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական խաղաղության բանակցություններում և Ադրբեջանի կողմից վերջին հակամարտությունից ռազմագերիների ազատ արձակումը: Բանակցված համաձայնագիրը տևական խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է նա։
Բլինկենը Ալիևին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները` շեշտելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։ Իր հերթին` Բլինկենը Փաշինյանին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունները դադարեցնելու և քաղաքական կարգավորման հարցում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չհայտարարված այցով ժամանել է Կիև՝ քննարկելու ռազմական օգնության հարցերը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Agence France-Presse-ը։ Միևնույն ժամանակ, Associated Press-ը նշում է, որ Բլինկենը այցելել է Ուկրաինա՝ ԱՄՆ-ի կողմից «աջակցություն ցուցաբերելու համար»։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Մանիլայի Մալականանգ պալատ ՝ հանդիպելու Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս կրտսերին։ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը շաբաթ օրը հավաստիացրել է Ֆիլիպիններին, որ Միացյալ Նահանգները կպաշտպանեն իրենց, եթե հարձակվեն Հարավչինական ծովում՝ ձգտելով փարատել փոխադարձ պաշտպանության պայմանագրին ԱՄՆ-ի հավատարմության աստիճանի վերաբերյալ մտահոգությունները: Մանիլայում կայացած հանդիպումների ժամանակ, որտեղ գերակշռում էր ԱՄՆ-ի և Չինաստանի միջև…
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից, մինչդեռ ռուսական С-400 համակարգերի գնման համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռ չի կայացվել։ «Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար, հատկապես այն լույսի ներքո, թե ինչ է…