fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը. Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը X-ի իր միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանը:

Նա, մասնավորապես, նշել է.
«ԱՄՆ-ը հաստատակամ է օգնել Հայաստանին ամրապնդել իր ժողովրդավարությունը և հասնել տնտեսական բարգավաճման ու ճկունության՝ տարածաշրջանային ինտեգրման միջոցով։

Հայաստանի և ԵՄ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ես հայտարարեցի մեր հանձնառությունը՝ տրամադրել ավելի քան 65 միլիոն դոլար այս ջանքերի համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ