բնակարանային խնդիրներ
Իբրև թե փորձում են լուծում տալ Արցախից տեղահանվածների խնդիրներին
Արցախից տեղահանվածների խնդիրները քննարկվեցին Գավառում՝ Կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բարձրացվեցին սոցիալական աջակցության և բնակարանային ապահովման հարցեր։
Չագոսցիների ներգաղթը բարդացնում է համայնքների ֆինանսական վիճակը
Չագոսյան ներգաղթյալների հոսքը բրիտանական համայնքներում առաջացրել է վեճեր բնակարանային ծախսերի ու բյուջեի ճնշումների շուրջ՝ տեղական իշխանություններին ստիպելով պահանջել կառավարության աջակցություն:
Կառավարությունը գույքագրելու է Սպիտակի երկրաշարժից հետո տնակներում բնակվողների բնակարանային խնդիրները
«Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները գույքագրելը՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին», – այս մասին նշվում է կառավարության ծրագրի՝ այսօր հրապարակված նախագծում։ Ըստ ծրագրի՝ կառավարությունը նաև հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու,…
Պաշտպանության նախարարությանը հատկացվեց 5 մլրդ 705 մլն դրամ
Կառավարությունը պաշտպանության նախարարությանը հատկացրեց 5 մլրդ 705 մլն դրամ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին զինծառայողների ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով։ Նախատեսվում է ծրագրի շահառու ճանաչված Երևան քաղաքի և մարզերի 1141 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով իրականացնել պետական ֆինանսական աջակցության:




