բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար
Արաքս գետի հունից ավազի արդյունահանումը կասեցված է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արմավիրի մարզում հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում։ ԲԸՏՄ-ն հայտնում է. «Դիտարկման ընթացքում պարզվել է, որ Ընկերության կողմից Արաքս գետի հունից կատարվում է ավազի արդյունահանում։ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի կողմից կայացվել է որոշում Մարգարայի ավազի հանքավայրի տեղամասում «ՎԻՆԵԿԱ» ՍՊԸ-ի գործողությունը կասեցնելու վերաբերյալ»։
Հատիս լեռան խնդրով հանդիպում Նիդերլանդների Թագավորության դեսպանին
Հատիս լեռան պահպանության համար պայքարող քաղաքացիները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին։ Նրանք հայտարարություն են տարածել, որում մասնավորաբար ասվում է. «Այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին: Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և…
Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է, որ աշխատակիցների կողմից վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման 2 դեպք։ «Փետրվարի 8-ին՝ ժամը 9-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման է ենթարկվել «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենա։ Մեքենաներում հայտնաբերված 8.5 խմ և 11 խմ փայտանյութի ձեռքբերման իսկությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր վարորդները…
Նոյեմբերի 1-12-ը շրջակա միջավայրին հասցվել է 118 537 411 դրամի վնաս. ԲԸՏՄ
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ: «Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 118 537 411 դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 000 դրամի չափով վարչական տուգանք։ Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է…
Հաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով
Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ hաշվարկվել է բնությանը հասցված վնաս 50.536.213 ՀՀ դրամի չափով: «2021 թ. հունիսի 14-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակհատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների և դիտարկումների վերաբերյալ 29 ստուգում, որից՝ 13-ը՝ ընդերքօգտագործում 7-ը՝ ձկնաբուծարան 4-ը՝ արտադրություն 2-ը՝ թափոնների սպասարկում…
Քննարկվել են ԲԸՏՄ ու Կենդանաբանական այգու համագործակցությանն առնչվող հարցեր
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը ընդունել է Երևանի կենդանաբանական այգու տնօրենի ժ/պ Վլադիմիր Սիմոնյանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտի հիմնական առաջնահերթություններն ու հետագա գործակցության ուղղությունները։ Գնել Հասրաթյանն ընդգծել է, որ տեսչական մարմինը, լինելով բնապահպանության ոլորտի վերահսկող մարմին, իր լիազորությունների շրջանակում պատրաստ է համագործակցել կենդանաբանական այգու հետ գործունեության և բարեփոխումների…
Վիգեն Ավետիսյանն ազատվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վիգեն Ավետիսյանն ազատվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վիգեն Ավետիսյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից․,– ասված է որոշման մեջ։
Ազատի ջրամբարում բացահայտվել է ապօրինի ձկնորսության դեպք
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Տեսչական մարմինը հայտնում է, որ Արարատի մարզի Ազատի ջրամբարում (Զովաշեն) անցկացրած ստուգայցի ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավվել են ձկնորսական դնովի 2 ցանց՝ 200 մետր ընդհանուր երկարությամբ։ «Հարուցվել են վարչական վարույթներ, իրավախախտները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության», – ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2590899951161265
ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում առգրավվել են կախովի ցանցեր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերասկողության և Արարատի տարածքային բաժինների աշխատակիցները ստուգայց են կատարել ՀՀ Արարատի մարզի ջրային տարածքներում, մասնավորապես՝ Ռանչպարի և Հովտաշենի ջրամբարտակների, Սևջուր, Հրազդան գետերի տարբեր հատվածներում։ «Ապրիլի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենդանական…
Հայաստանում առաջին անգամ բնություն են վերադարձվել փրկված և բուժված կարմիրգրքյան թռչուններ
Բնություն են վերադարձվել փրկված, վերականգնողական ընթացքը հաջող անցած, մի քանի կարմիրգրքյան, ազատ պայմաններում արդեն հազվադեպ հանդիպող թռչուններ։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Facebook֊ի էջից: Հայաստանի համար աննախադեպ այս միջոցառումը հաջողվել է իրագործել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական, «Զօօ Ֆաունա Արտ»…
Որսագողերն առայժմ հայտնաբերված չեն. տեսչական մարմնի հայտարարությունը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել՝ կապված այն լուսանկարների հետ, որոնք տարածվում են համացանցում և որոնց մեջ երևում է, թե ինչպես է բեզորյան այծը թակարդն ընկել ու վնասվել. «2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա…
Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ
Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը՝ Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում առկա յուղային շերտի առկայությունն է։ Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։ Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա…
Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արթուր Գրիգորյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: