Էկո
16:15 22/11/2021

Նոյեմբերի 1-12-ը շրջակա միջավայրին հասցվել է 118 537 411 դրամի վնաս. ԲԸՏՄ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2021 թվականի նոյեմբերի 1-12-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ:

«Իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 61 դեպք, որից 55 դեպքով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 118 537 411 դրամի չափով վնաս, 1 դեպքով նշանակվել է 100 000 դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 20 դեպքով հաշվարկվել է 430 000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.420.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 57 դեպք, որից 54-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 118 198 230 դրամի չափով վնաս, 1-ով նշանակվել 100 000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 405 000 դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 500 000 դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 25000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 250 000 դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 3 դեպք, որից 1-ով հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 339 181 դրամի չափով վնաս։
Նախկինում արձանագրված 9 դեպքով նշանակվել է 540 000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնների և ռեժիմի խախտում

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80000 դրամի չափով վարչական տուգանք։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 1 դեպք:

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50000 դրամի չափով վարչական տուգանք։
ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (ընդհանուր՝ 103 600 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել 1 023 908 դրամ:

Ստուգումներ և դիտարկումներ

Հաշվետու ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին թվով 10 հանձնարարագիր, որից՝

6-ը՝ ընդերքօգտագործում,
1-ը՝ արտադրություն,
2-ը՝ ՓՀԷԿ /1-ը ծրագրային,
1-ը՝ անտառտնտեսություն:

Նախկինում իրականացված 4 ստուգման արդյունքներով կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 1 130 000 ՀՀ դրամի չափով, հաշվարկվել է բնությանը պատճառված վնաս՝ 7 096 579 ՀՀ դրամի չափով։ Տրվել է խախտումները վերացնելու մասին 2 հանձնարարական։

Նշված ժամանակահատվածում ԲԸՏՄ ղեկավարի կողմից արձակվել է դիտարկում իրականացնելու մասին 3 հրաման»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ