բնության հուշարձան
Ակունքում տեղի ունեցած հանրային լսումները բացահայտեցին ընթացակարգային խախտումներ և բնապահպանական վնասի մտահոգություններ Գագիկ Ծառուկյանի հիմնադրամի Հիսուսի արձանի նախագծի շուրջ։
Ակունքում նախատեսված են հանրային լսումներ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի նախագծի շուրջ, որոնք մտահոգություններ են առաջացնում բնապահպանական և մշակութային ժառանգության պահպանության հետ կապված:
Հատիս լեռան պահպանության համար պայքարող քաղաքացիները հանդիպել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանին։ Նրանք հայտարարություն են տարածել, որում մասնավորաբար ասվում է. «Այսօր Հատիս լեռան պահպանության քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաաս Սխերմերսին: Դեսպանին ներկայացվել են իրավական, մշակույթային, բնապահպանական, քաղաքաշինական և այլ խնդիրներ՝ կապված Հատիս լեռան ապօրինի օտարման և…
Երեկ՝ 28.07.2022 թ, Հատիս լեռան վրա, չնայած ՀՀ ԿԳՍՄ և ՇՄ նախարարությունների հայտարարություններին՝ շինարարական աշխատանքերը դադարեցնելու մասին, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից պատվիրված շինաշխատանքները շարունակվել են և ոչ մի օր կանգ չեն առել, ինչպես հայտնում են մեր աղբյուրները: Նշված նախարարությունների աշխատակիցները, որպես լիազոր մարմինների ներկայացուցիչներ, հետևում են աշխատանքների իրականացմանը, սակայն չեն կանխարգելում պետական պահպանության տակ…