բուքմեյքերական գրասենյակ
Խորհրդարանն ընդունեց բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող նախագիծը
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի նախագիծը, որով սահմանափակումներ են դրվում բուքմեյքերական գրասենյակների, ինչպես նաև լցակայաններում «խվատայկա» շահումով խաղերի գործունեության վրա։ Նախագծին կողմ քվեարկեց 93 պատգամավոր, 1-ը՝ դեն, 1-ը՝ ձեռնպահ: Այդ սահմանափակումները քիչ-քիչ սկսելու են գործել 2020 թվականի նոյեմբերից: Երկրորդ ընթերցումից առաջ նախագծում կատարվել են լրացումներ,…
Ինչ նոր փոփոխություններ կան բուքմեյքերական գրասենյակների մասին նախագծում. քննարկում ԱԺ-ում
Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվում է բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակելու մասին նախագիծ: Նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Սիփան Փաշինյանը և Նաիրա Զոհրաբյանը: Այն ընդունվել էր առաջինժ ընթերցմամբ, սակայն դրանում փոփոխություններ են կատարվել։ Այսօր ԱԺ ամբիոնից Ալեն Սիմոնյանը ներկայացրեց նախագծում կատարված փոփոխությունները, որոնք են. խաղասրահի տարածքը չի կարող գերազանցել 200 քմ-ն, խաղասրահներում պարտավոր…
«Կովկաս» ռեստորանում և ևս 3 հասցեում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. ԱԻՆ
Մարտի 2-ին՝ ժամը 20:54-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն: Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ: Ոստիկանության ՊՊԳՎ ՀՄՊԲ կինոլոգի…



