Բռնցքամարտ

  • Աշխարհի առաջնություն․ Հայաստանն այսօր կներկայացնեն 2 բռնցքամարտիկ

    Աշխարհի առաջնություն․ Հայաստանն այսօր կներկայացնեն 2 բռնցքամարտիկ

    Ընթանում է Բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև մարզիկներ Հայաստանի Հանրապետությունից։ Այսօր ռինգ դուրս կգան Հայաստանը ներկայացնող 2 բռնցքամարտիկներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։ նշվում է, որ ժամը 20:45-ին 57 կիլոգրամ քաշային կարգում ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն) ու Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզառո Ռիվերան։ Իսկ…

  • 4 հայ բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կպայքարեն ոսկու համար

    4 հայ բռնցքամարտիկ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում կպայքարեն ոսկու համար

    Եզրագծին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները։ Նրանցից 4-ն անցել են եզրափակիչ փուլ։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Նշվում է, որ ոսկե մեդալի համար պայքարելու են 51 կիլոգրամ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կիլոգրամ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը, 60 կիլոգրամ քաշային Էլիդա Քոչարյանը և 86 կիլոգրամ քաշային…

  • Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում

    Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում

    Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Նման մեծամասշտաբ իրադարձություն մեր երկրում չի եղել անգամ խորհրդային Հայաստանի ժամանակներում: ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել մրցման անցկացմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Եվրոպայի…

  • Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիա

    Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիա

    Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաք։ Հոկտեմբերի 13-24-ը կայանալու է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնել են ֆեդերացիայից։ «Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել մեծաքանակ թիմով` 15 մարզիկով: Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում Երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են ԵԱ-ին 48 կգ Թովմասյան Թումաս /ԼՈՌԻ/ 51 կգ Սահակյան Հենրիկ /ԵՕՀՊՄՔ/ 54 կգ Ռուբենյան Սուրեն…

  • Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում

    Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում

    ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) հայտարարել է, որ  2021թ. աշխարհի կանանց առաջնությունը տեղի կունենա Ստամբուլում։ Նշվում է, որ մրցանակային հիմնադրամը կազմում է 2, 6 միլիոն դոլար: 100 հազարը կտրվի հաղթողին, 50 հազարը ՝ արծաթե և 25 հազարը ՝

  • Պաշտոնական․ Լեգենդար Մենի Պակյաոն ավարտում է բռնքամարտիկի կարիերան

    Պաշտոնական․ Լեգենդար Մենի Պակյաոն ավարտում է բռնքամարտիկի կարիերան

    Ֆիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ, 8 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն դարձած Մենի Պակյաոն ավարտում է բռնցքամարտիկի կարիերան։ Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում։ Պակյաոն նշել է, որ սա իր կողմից երբևէ կայացրած ամենադժվար որոշումն է, բայց ինքն արդեն հաշտվել է այդ մտքի հետ։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։ «Հետևեք ձեր երազանքներին, քրտնաջան աշխատեք և կտեսնեք,…

  • Բանակայինների ԱԱ․ Հայաստանը վերադառնում է 2 մեդալով

    Բանակայինների ԱԱ․ Հայաստանը վերադառնում է 2 մեդալով

    Բանակայինների Աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադառնում է 2 բրոնզե մեդալով։ Այս մասին տեղեկանում ենք Բռնցքամարտի ֆեդերացիայից։ Մեդալ է հաջողվել նվաճել 69 կիլոգրամ քաշային Արման Մաշակարյանին ու գերծանր քաշային կարգում հանդես եկող Դավիթ Չալոյանին։ Նշվում է, որ սա մարզիկների համար դեռևս ամենալուրջ նվաճումն է եղել։

  • Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

    Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

    ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել: Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել: Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ),…

  • Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին

    Գյումրու քաղաքապետն ընդունել է Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին

    Օգոստոսի 10-ին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցած գյումրեցի մարզիկներին: Գյումրու քաղաքապետը նշել է, որ ակնկալիքները թեև ավելին էին, բայց, հատկապես օլիմպիական մարզաձևերում քաղաքականությունն է երբեմն իր ասելիքը թելադրում: «Ճիշտ է, մեր ցանկությունն էր, որ մեդալի գույներն ավելի պայծառ լինեին, բայց այսպես ստացվեց, ու պետք է նորից պարապել նոր հաջողությունների…

  • Օլիմպիական խաղեր․ Բաչկովը՝ բրոնզե մեդալակիրը

    Օլիմպիական խաղեր․ Բաչկովը՝ բրոնզե մեդալակիրը

    Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում իր մրցելույթները ավարտեց Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Նա այսօր առավոտյան մրցագորգ դուրս եկավ՝ ամերիկացի Քեյշոն Դևիսի հետ վիճարկելու եզրափակչի ուղեգիրը։ Ցավոք, Բաչկովը միավորներով պարտվեց ու չի շարունակի պայքարը։ Սակայն, քանի որ Բաչկովն արդեն դուրս էր եկել կիսաեզրափակիչ, նա նվաճեց օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ, ինչը կրկին շատ մեծ նվաճում է։…

  • Զգում եմ բոլորիդ աջակցությունը․ Բաչկով

    Զգում եմ բոլորիդ աջակցությունը․ Բաչկով

    Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող՝ 63 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նա գրել է, որ իր համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ինքն ուզում է շնորհակալություն հայտնել բոլորին, քանի որ զգում է բոլորի աջակցությունը։ Բաչկովը սա գրել է 1/4-րդ եզրափակչում ուզբեկ մարզիկին հաղթելուց հետո։ Նշենք,…

  • Օլիմպիական խաղեր․ Բաչկովի հաղթական մենամարտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օլիմպիական խաղեր․ Բաչկովի հաղթական մենամարտը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայցնող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը գերազանց հաղթանակ տոնեց Ուզբեկ Էլնուր Աբդուրաիմովի նկատմամբ։ Այս հաղթանակից հետո Բաչկովը դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ, որտեղ ռինգում կպայքարի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Facebook-ի իր էջում ներկայացրել է Բաչկովի հաղթական մենամարտը։

  • Օլիմպիական խաղեր․ Բաչկովը կիսաեզրափակչում է

    Օլիմպիական խաղեր․ Բաչկովը կիսաեզրափակչում է

    Տոկիոյում շարունակվում են 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը, որին մասնակցում են նաև հայ մարզիկները։ Այսպիսով, Երևանի ժամանակով՝ այսօր առավոտյան ռինգ է դուրս եկել 63 կիլոգրամ քաշային Հովհաննես Բաչկովը, ով 1/4-րդ եզրափակչում մրցակցել է Ուզբեկստանը ներկայացնող Էլնուր Աբդուրաիմովի հետ։ Հայ բռնցքամատիկը հիանալի ելույթ անցկացրեց ու 5-0 հաշվով պարտության մատնեց մրցակցին։ Բաչկովի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի ամերիկացի Կեյշոն Դևիս։…

  • Օլիմպիական խաղեր․ ռինգ դուրս եկավ Արման Դարչինյանը

    Օլիմպիական խաղեր․ ռինգ դուրս եկավ Արման Դարչինյանը

    Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը շարունակվում են։ Այսօր ռինգ դուրս եկավ Հայաստանի հավաքականը ներկայացնող Արման Դարչինյանը, ով մրցեց ֆիլիպինցի Էումիր Մարցիալի հետ։ Ցավոք, մեր մարզիկը չկարողացավ հաղթահարել Մարցիալի արգելքը ու պարտվեց ժամանակից շուտ։ Նշենք, որ սա 1/4-րդ եզրափակիչն էր ու հաղթելու դեպքում մեր մարզիկը մեդալ կնվաճեր։