Զգում եմ բոլորիդ աջակցությունը․ Բաչկով

Ամենադիտվածներ

aj

Ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող՝ 63 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։

Նա գրել է, որ իր համար դեռ շարունակվում են մրցումային օրերը, բայց ինքն ուզում է շնորհակալություն հայտնել բոլորին, քանի որ զգում է բոլորի աջակցությունը։

Բաչկովը սա գրել է 1/4-րդ եզրափակչում ուզբեկ մարզիկին հաղթելուց հետո։

Նշենք, որ հայ բռնցքամարտիկն արդեն իսկ ապահովել է բրոնզե մեդալը։

Հավելենք, որ կիսաեզրափակչում նրա մրցակիցը լինելու է ամերիկացի Քեյշոն Դևիսը։ Վերջինիս հետ մենակարտը նախատեսված է օգոստոսի 6-ին։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ