fbpx
Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հայտնել է, որ Բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կկայանա Երևանում` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

«Նման մեծամասշտաբ իրադարձություն մեր երկրում չի եղել անգամ խորհրդային Հայաստանի ժամանակներում: ՀՀ կառավարությունն էլ հանձն է առել համակողմանի աջակցել մրցման անցկացմանը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Եվրոպայի առաջնության կկայանա 2022 թվականի մայիսի 21-31-ը: Նախնական տվյալների համաձայն Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մոտ 40-42 երկրի հավաքականներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ