ԲՏԱՆ
Ապագան հաղթողներինն է, ապագան կանգնողներինն է․ Արշակյան
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի’ հայրենակիցներ՝ Հայաստանի և Սփյուռքի, պատերազմի օրերին մենք ականատեսը եղանք հազարավոր հայորդիների սխրանքներին, ովքեր հաղթահարելով մահվան սպառնալիքը, մինչև վերջ մնացին խրամատներում կանգնած։ Նրանցից շատերը հերոսաբար կռվելով ընկան մարտում, և մեր աղոթքները նրանց հետ են։ խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի հիշատակի առաջ։ Իմ երեխաները կմեծանան նրա’նց օրինակով։…
Շարունակենք աշխատել նույն եռանդով․ Արշակյանի կոչով է հանդես եկել
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին, Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել…
Ինչպես են փորձարկվում հայկական ականանետերն ու ականները (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Անկախության 29-ամյակի առիթով մեր գործընկերները պատրաստել են հայկական արտադրության ականանետների ու ականների փորձարկումների ընթացքում նկարահանված այս հոլովակը։ Շնորհակալություն հայտնենք մեր ռազմարդյունաբերողներին և պատրաստվենք անկախության 30-ամյակին»։ https://www.facebook.com/hakobarshakyanpage/posts/3995648443795167?__cft__[0]=AZXPL1jt0x4KEvi6l-VntPVFy7A9Qb8wl2g-4u5R8G12CR6sm_rm5IWKEST0LbMu19eactWR1nM1DxD4iRdv2DaO60DgrPc80xTQX_c4se_MgYZGe3yhHX–RkdCVOfyDRcsH9pAUfX-RlTEygd5Z7YYcbz_XTWoEi7xXKa6nvO0ZbUxZPKKh2I2MwkpiinLLnGey2NjF_a1-ccM8Sha-9es&__tn__=%2CO%2CP-R
Տեղի ընկերությունները կարող են մասնակցել համաշխարհային մրցույթին․ ԲՏԱՆ
Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU) հայտարարել է մրցույթ և ընդունում է հայտեր նորարարական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) 2020թ. համաշխարհային առցանց մրցանակաբաշխության համար (ITU Digital World SME Virtual Awards 2020)։ Մրցանակները օգնելու են նորարարական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) կատարելագործելու իրենց ներկայացման հմտությունները (pitching skills), ցուցադրելու նոր լուծումներ, հաստատելու կապեր, ներգրավելու ներդրումներ՝ իրականացնելով այս ամենը առցանց…
Արտակ Դավթյանը մասնակվել է «Արմիա-2020» համաժողովին․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է «Արմիա-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի աշխատանքներին, ներկա գտնվել համաժողովի շրջանակներում բացված ցուցահանդեսին, Հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ այցի ընթացքում կոմիտեի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովի, ՌԴ ռազմարդյունաբերական…
Արտակ Դավթյանն այցելում է ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն այցելելություններ է իրականացնում հայկական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ կոմիտեի նախագահը տեղում ծանոթանում է ոլորտի հնարավորություններին, զարգացման ուղղություններին, արտադրական հզորություններին, հեռանկարային ծրագրերին և նորագույն մշակումներին, քննարկումներ ունենում արտադրող ընկերությունների հետ: Այցերի ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահին են ներկայացվում ոչ…
«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկը տրված է
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված է, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն: Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի…
Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվել ենք՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ․ Արշակյան
Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և…
Թվայնացումը հեղափոխական գործընթաց է․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները և դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման և թվային տեխնոլոգիաների զարգացմամբ…
Կներկվի Գյումրիի հեռուստաաշտարակը
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Գյումրիի H=180մ բարձրությամբ հեռուստաաշտարակի ներկման աշխատանքներով պայմանավորված՝ 2020 թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ, ժամը 09։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիո ալիքների հեռարձակման տեխնիկական միջոցները ժամանակավորապես կանջատվեն։ Միաժամանակ, ընկերությունը հորդորում է վարորդներին՝ սկսած 2020թ․ հունիսի 26-ից, Գյումրիի հեռուստաաշտարակի մոտակայքում տրանսպորտային միջոցները կայանելիս…
Ընդունվում են հայտեր ծրագրավորման անվճար դասընթացներին մասնակցելու համար․ ԲՏԱՆ
Մեկնարկում է «Ծրագրավորման հիմունքներ» երկամսյա առցանց (online) դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ պաշտոնական կայքից։ Ծրագրի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով խոցելի ոլորտներում հայտնված մարդկանց, ինչպես նաև 2020թ. բուհերի շրջանավարտների համար ստեղծել պայմաններ՝ համապատասխան գիտելիքներ ձեռք բերելու և տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու…
ՀՀ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհային մրցույթներ է հայտարարել
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարել է դասընթացների կազմակերպման և անցկացման դրամաշնորհային մրցույթներ հետևյալ ուղղություններով՝ – Node.JS, – React.JS, – Android, – iOS, – .Net/ C#, – Java/Spring, – Python, – Quality Engineering, – Web (HTML/CSS), – UI/UX, – Machine Learning, – CyberSecurity, – Product Management, – Project…
Կառավարությունը թույլատրեց «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ
ՀՀ կառավարությունը որոշեց թույլատրել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված 1043 «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագիր» ծրագրի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով`2020 թվականի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական…
ԲՏԱ նախարարությունը «Յուքոմի» կողմից «Բիլայնի» բաժնետոմսերը գնելուն համաձայնություն չի տվել
ՀՀ ԲՏԱ նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է, որ 1. Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի և հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով և Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի և հեռահաղորդակցության…
Կոչ եմ անում ծրագրավորման լեզուների մասին նոր գիտելիքներ ձեռք բերել․ Հակոբ Արշակյան
ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության մի շարք ծրագրեր կվերափոխվեն: Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին հայտարարեց բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Ըստ նրա` անցյալ տարի հայտարարվել էր պետության աջակցությամբ Երևանում և մարզերում ծրագրավորման հիմունքների և պրոֆեսիոնալ ծրագրավորման դասընթացների կազմակերպման մասին: Ներկայումս, հայտնի պատճառներով, այդ հնարավորությունը չկա, ուստի որոշվել է վերաձևակերպել ծրագրերը` դասընթացներն…















