ԲՏԱՆ
Հակոբ Արշակյանը հանդիպել է իրանցի գործընկերոջ հետ
Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջիկա ծրագրերին և գործակցության հնարավորություններին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում տեղի…
Հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել
Հուլիսի 10-ին՝ ժամը 12.50-ից էներգահամակարգում տեղի ունեցած վթարի պատճառով, հանրապետության հյուսիսային մարզերում գործող հեռուստակայանները շուրջ մեկ ժամ հոսանքազրկվել են և եթեր չեն հեռարձակել: Ժամը 14.00-ից սկսած հեռուստակայանների էլեկտրասնուցումը սկսել է վերականգնվել: Գրում է ՀՀ ԲՏԱ նախարարության պաշտոնական կայքը։
Հարկային արտոնություն ստանալու համար դիմած շուրջ 100 ստարտափների մեջ կան նաև հայրենադարձներ
Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որի նպատակն է հայ գիտական ներուժի վրա հիմնված գիտելիքահեն տնտեսության զարգացումն ու առաջընթացը։ Այդ ուղղությամբ իրականացվող քայլերից մեկն էլ տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրումն է։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2019թ. ապրիլին ընդունված և մայիսի 18-ից ուժի մեջ մտած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ…
Հակոբ Արշակյանի տեղակալը հանդիպումներ է ունեցել Իրաքում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը աշխատանքային այցով Բաղդադում էր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար Ալի ալ-Խուիլդիի հետ և փոխնախարարի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական…
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ
«Եվրոպայի խորհուրդ» թեմային նվիրված հունիսի 17-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ: Նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնին և «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված…
Հակոբ Արշակյանը Տաջիկստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ Հակոբ Արշակյանը դեսպանին է ներկայացրել հեղափոխության արդյունքում ձևավորված Կառավարության գործունեության առաջնահերթությունները, որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություն՝ ընդգծել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը։ Նախարարը մանրամասնել է նաև նոր ձևավորված Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության շրջանակներն ու…
Նախարարը հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահին, Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենին
ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում հանդիպել է ԱՄՆ Հայ Դատի Հանձնախմբի նախագահ Ռաֆֆի Համփարյանին և Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին: Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, նորաստեղծ նախարարության խնդիրներն ու նպատակները: Հակոբ Արշակյանը հակիրճ ներկայացրել է նաև Սիլիկոնյան հովտում տեղի…
Հակոբ Արշակյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության խնդիրները, արդեն իսկ ուրվագծված հետագա ծրագրերը և այդ առնչությամբ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության գիտական, տեխնոլոգիական, կրթական, գործարար ոլորտների ներուժին։ Նախարարը նշել է նաև, որ կառավարման ոլորտում…
Հունիսի 11-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ, ըստ հեռուստաընկերությունների հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի, 2019 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 01:00-ից 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
Հակոբ Արշակյանը հանդիպել է կոնգրեսական Աննա Էշուին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի հաղորդակցության և տեխնոլոգիաների հանձնաժողովի և Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի անդամ, կոնգրեսական Աննա Էշուին: Նախարար Արշակյանը կոնգրեսական Էշուին ներկայացրել է Կալիֆոռնիայի Սիլիկոնյան հովիտ իր կատարած այցի և դրա ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ու ձեռք բերված…
Հակոբ Արշակյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար՝ ազատելով նրան տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնից», – ասված է հրամանագրում:











