բրայան հուք
Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյա Բրայան Հուքը հայտարարել է, որ նոյեմբերին Իրանում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում իշխանություններն առնվազն հազար ցուցարար են սպանել: Ինչպես գրում է Politico-ն, նա հավելել է, որ վիրավորների թիվը հասնում է մի քանի հազարի, մինչդեռ ստեղծված քաոսային իրավիճակում ձերբակալվածները մոտ 7000-ն են: Լրագրողների հետ շփման ընթացքում Հուքն…
Իրանը համարժեք կպատասխանի ԱՄՆ-ի բոլոր գործողություններին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավին: «Իրանի ժողովուրդը դիվանագիտորեն է պատասխանում դիվանագիտությանը, հարգանքով՝ հարգալից վերաբերմունքին և պաշտպանվում է ագրեսիայի դեմ։ Կարելի՞ է արդյոք ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական ահաբեկչության և պատերազմի տարիները համարել դիվանագիտություն»,-գրել է նա։ Այդկերպ ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է Իրանի հարցով…
Այն երկրների թիվը, որոնք Իրանից նավթ էին գնում և լիովին դադարեցրել են դրա ներմուծումը, հասել է 23-ի, այդ թվում՝ այն երեք պետությունների հաշվին, որոնք ժամանակավորապես հանվել էին ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունից: Ապրիլի 2-ին այդ մասին հայտնել է Իրանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը Պետդեպարտամենտում լրագրողների համար կայացած ճեպազրույցում։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա նոյեմբերին…