Բրյուսել
Հայկական ավիաընկերությունների՝ ԵՄ «սև ցուցակում» մնալու պատճառները
Հայկական ավիաընկերությունները շարունակում են մնալ ԵՄ «սև ցուցակում»՝ տեխնիկական խնդիրների պատճառով։ ԵՄ-ն աջակցում է խնդրի լուծմանը։
Վաղը տեղի կունենա Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Բրյուսել
Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 2-3-ը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հանդիպմանը և այլ միջոցառումների։
Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հեռանկարներ Բրյուսելում
Նոյեմբերի 27-ին Բրյուսելում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հեռանկարները՝ ընդգծելով պաշտպանության և անվտանգության ոլորտների կարևորությունը։
Եվրոպացի քաղաքական գործիչներն արձագանքել են ԱՄՆ պատրաստած «խաղաղության պլանին»
Եվրոպացի քաղաքական գործիչները արձագանքել են ԱՄՆ-ի կողմից պատրաստված խաղաղության պլանին, որը ներկայացվել է Ուկրաինային։ ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ Եվրամիությունը կաջակցի ցանկացած ծրագրի, որն Ուկրաինային կբերի երկարատև և արդար խաղաղություն։
Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ պլանը պատրաստվել է՝ իրական դրության հաշվառմամբ
ԱՄՆ-ը ներկայացրել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր ծրագիր, որը, ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթի, մշակվել է իրական իրավիճակի հաշվառմամբ։ Ծրագիրը նախատեսում է տարածքային զիջումներ Ուկրաինայի կողմից, այդ թվում՝ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչում Ղրիմի,…
Ի դեպ․ Իր էությամբ Օրբանը ո՛չ գոլիստ է, ո՛չ էլ թրամփիստ, այլ՝ էրդողանիստ
Այսօր Վիկտոր Օրբանը գնալով ավելի ու ավելի է դառնում քննարկման թեմա և հակասություններ առաջացնում, հատկապես Հայաստանում դիտորդների շրջանում: Քրիստոնեական երկրի և Եվրամիության անդամի առաջնորդը միաժամանակ իրեն ներկայացնում է որպես «թյուրքական աշխարհի» կողմնակից և Դոնալդ Թրամփի դաշնակից՝․․․
Բրյուսելի պաշտոնյան Ցեղասպանությունը անցյալ դարի ամենամութ էջն է անվանում
Բրյուսելի պաշտոնյա Դավիդ Վեյցմանը Հայոց ցեղասպանությունը անցյալ դարի ամենամութ էջերից է անվանել՝ ընդգծելով հիշողության կարևորությունն ու ժխտման դեմ պայքարը։
ՀՀ ԳՇ պետը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարների հանդիպմանը
Հունվարի 15-17-ը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին Բրյուսելում: Այս հանդիպումը համախմբեց ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների ղեկավարներին՝ քննարկելու գլոբալ և տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները: ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հիմնական օրակարգում ընդգրկված էին կլիմայի փոփոխության ազդեցությունը անվտանգությանը, համատարած անկայունությունը, նոր…
Բրյուսելում մեծ շուքով նշվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակը
Սեպտեմբերի 11-ին Բրյուսելի քաղաքապետարանի համերգասրահում տեղի է ունեցել հայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-րդ տարեդարձի կապակցությամբ համերգ, որին հաջորդել է հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից։ Նշվում է, որ միջոցառմանը ներկա էին Բելգիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ, Եվրոպական հանձնաժողովի և արտաքին գործողությունների եվրոպական ծառայության…
ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
Միշելի հայտարարության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել, որը հետո խմբագրվել է
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության նախնական տարբերակում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ սխալ թիվ է հրապարակվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի մամուլի խոսնակ Բարենդ Լեյթսը։ Եվրոպական խորհրդի նախագահը եռակողմ հանդիպման արդյունքներով հայտարարության մեջ նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերահստատել են…
Ինչ են քննարկել Շառլ Միշելն ու Իլհամ Ալիևը Բրյուսելում
Այսօր Բրյուսելում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի բրյուսելյան ձևաչափի վերականգնման կապակցությամբ։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Միշելին այս ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Զրուցակիցները քննարկել են ադրբեջանա-հայկական հարաբերությունների հետ կապված վերջին զարգացումները,…
Բրյուսելում ավարտվել է Միշել-Ալիև հանդիպումը
Բրյուսելում ավարտվել է Եվրորպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը, հայտնում են միջազգային լրատվամիջոցները: Ժամը 15:00-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ ղեկավարի մասնակցությամբ։
Բրյուսելը հակադարձում է Բաքվին. Ազատություն
Չնայած Բաքվից հնչող հայտարարություններին` Եվրամիությունը վերահաստատում է` համաձայնություն կա, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները ոչ միայն Բրյուսելում, այլև Մոլդովայում են հանդիպելու` Ֆրանսիայի նախագահի ու Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ: «Ինչպես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ էր ասվում, մենք ուզում ենք կրկին ընդգծել` պայմանավորվածություն կա, որ Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները հանդիպելու են Եվրոպայի…
Բրյուսելում հանդիպել են Չավուշօղլուն և Կլաարը
Բրյուսելում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ չեն հաղորդվում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։ «Ինձ համար մեծ պատիվ է այսօր Բրյուսելում հանդիպել Մևլութ Չավուշօղլուի հետ»,- գրել է Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում:














