Բ Սերիա
Բրազիլիայի Բ Սերիայի «Կլուբ Ռեգատաս Բրազիլի» պաշտպան Ժոաո Կաետանոն անզգույշ ու շատ կոպիտ խաղով է աչքի ընկել «Բոտաֆոգոյի» դեմ խաղում։ Պաշտպանը փորձել է կանգնեցնել մրցակից թիմի հարձակվող Ռաֆայել Նավառոյի առաջխաղացումը ու օդում գտնվող գնդակին հարվածելու տեղը պատահաբար ոտքով հարվածել է մրցակցի դեմքին։ Բարեբախտաբար, լուրջ վնասվածք չի ստացել Նավառոն։ Կաետանոն էլ կարմիր քարտով հեռացվել է դաշտից։…
Իտալական ֆուտբոլի լեգենդներից Ջանլուիջի Բուֆոնը, հարազատ «Պարմա» վերադառնալուց հետո իր առաջին հանդիպումն է անցկացրել թիմի կազմում։ Նշենք, որ Բուֆոնը 1995-ից 2001 թվականների ընթացքում հենց «Պարմայում» է խաղացել։ Բ սերիայի առաջին տուրում նրանք մրցակցել են «Ֆրոզինոնեի» հետ։ Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով։
Իտալական Բ Սերիայի «Յուվե Ստաբիա» – «Վիրտուս Էնտելլա» խաղի եզրափակիչ սուլիչից հետո ծեծկռտուք սկսել, հայտնում է Sport.ua-ն։ Խաղն ընթացել է առաջնության 33-րդ տուրի շրջանակներում։ Նշենք, որ խաղի ընթացքում մրցավարը դաշտից հեռացրել էր ֆուտբոլիստի։ Նրանցից մեկը սուլիչից հետո սկսել է վիճաբանել տանտերերի աշխատակիցներից մեկի հետ, որի արդյունքում կռիվ է հասունացել։ Ֆուտբոլիստը վնասվածքներ ստանալով տեղափոխվել է հիվանդանոց։
Իտալական Ա Սերիայի և Բ Սերիայի ակումբները մտադրված են դադարի ընթացքում չվճարել ֆուտբոլիստներին, որպեսզի այդպիսով կարողանան կրճատել դադարի արդյունքում գրանցված ու գրանցվելիք կորուստները։ Այս մասին տեղեկացրել է լրագրող Նիկոլո Սկիրան։ Նշվում է, որ Իտալիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը դեմ է այս գաղափարին։ Կառույցը պնդում է, որ ֆուտբոլիստները պետք է ամբողջությամբ ստանան իրեն աշխատավարձերը դադարի ընթացքում։ Հիշեցնենք,…