Գագիկ Խաչատրյան

  • ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց

    ԱՄՆ-ը սկսել է Գագիկ Խաչատրյանի ընտանիքի՝ Լոս Անջելեսի առանձնատունը բռնագանձելու գործընթաց

    Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը սկսել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող շքեղ առանձնատան բռնագանձման գործընթաց։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը…

  • Ucom-ի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպու՞մ է ընտրել «Պատիվ ունեմ»-ին․ Ucom-ը հերքում է տարածել

    Ucom-ի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպու՞մ է ընտրել «Պատիվ ունեմ»-ին․ Ucom-ը հերքում է տարածել

    Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Հայաստանի պետական և մասնավոր կառույցներում ղեկավարները պահանջներ են դնում աշխատակիցների առջև՝ ընտրել այս կամ այն կուսակցությանը։ Համաձայն շրջանառվող տեղեկությունների, «Յուքոմ»-ում ուղղակիորեն սպառնում են աշխատակիցներին աշխատանքից հեռացմամբ։ Ասում են, որ «Յուքոմ»-ի ղեկավարությունն աշխատակիցներից պահանջում է ընտրել Սերժ Սարգսյանին և նրա ղեկավարած «Պատիվ ունեմ» դաշինքը։ Ucom ընկերությունը հաղորդագրություն է…

  • Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

    Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ է արձակվել

    Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց. պաշտպանական կողմը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից «Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ռազմական դրության, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի՝ առողջական վիճակով պայմանավորված դատական նիստերին ներկայությունն ապահովելու անհնարինությունը, ի հավելումն այն հանգամանքի, որ այս փակուղային ու անորոշ ժամանակով ձգվող պրոցեսները կրիտիկական կարող են լինել Խաչատրյանի կյանքի և առողջության…

  • Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Գագիկ Խաչատրյանի եղբորորդու գործով դատական նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր` սեպտեմբերի 2-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստվայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մեկնարկում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի հարցով դատական նիստը։ Ուղիղ եթերը` News.am-ի: https://www.facebook.com/newsamarm/videos/679174579338553

  • Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ

    ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանական թիմը միջնորդություն էր ներկայացրել՝ փոխելու նրա խափանման միջոց կալանքը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը մերջեց միջնորդությունը։ Այսպիսով՝ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ծանր հետևանքներ առաջացնելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր…

  • Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը

    Դատարանն այսօր կհրապարակի Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխման վճիռը

    Խաչատրյանների փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել: Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանը 2016թ.-ից ի վեր հրապարակային երբեք չի խոսել. Դատարանն այսօր կհրապարակի խափանման միջոցի փոփոխման վճիռը: «Այսօր՝ ս.թ. oգոստոսի 27-ին, ժամը 14:30-ին Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) կհրապարակի ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատաքննության ընթացքում խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ…

  • Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

    Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

    Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գագիկ Խաչատրյանի ու նրա եղբորորդու գործով քննությունը։ Պաշտպանական կողմը մեղադրող դատախազին բացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց միջնորդությունը։ Այժմ նիստը շարունակվում է։ Քննվում է ՊԵԿ նախկին նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը։

  • Գագիկ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Գագիկ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

    Այսօր` օգոստոսի 26-ին, մեկնարկել է Գագիկ Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը: https://www.facebook.com/newsamarm/videos/326618181796420

  • Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործով այսօրվա նիստը հետաձգվեց

    Գագիկ Խաչատրյանի և իր եղբորորդու գործով այսօրվա նիստը հետաձգվեց

    Այսօր՝ ս.թ. օգոստոսի 25-ին, ժամը 12:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Տիգրան Մեծ 23/1) պետք է մեկնարկեր ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործի քննության առաջին նիստը (դատավոր՝ Արթուր Պետիկի Մկրտչյան)։ Սակայն նիստը չի կայացել Գագիկ Խաչատրյանի դիմումի հիման վրա: Քիչ առաջ տեղեկացանք,…

  • Հայտնի է Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու գործով առաջին նիստի օրը

    Դատական-տեղեկատվական համակարգից տեեկանում ենք, որ ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 25-ին՝ ժամը 12:00-ին: Նշենք, որ դատավորը Արթուր Մկրտչյանն է:

  • Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով քրգործն ուղարկվել է դատարան

    Գագիկ Խաչատրյանի և Կարեն Խաչատրյանի մասով քրգործն ուղարկվել է դատարան

    ՀՀ դատախազությունը հայտնում է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի, ՀՀ ՊԵԿ և ՀՀ ՖՆ ներքին անվտանգության վարչության պետ Կ. Խաչատրյանի մասով քրեական գործն ուղարկվել է դատարան «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական…

  • Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ պահանջը, Խաչատրյանը բուժում չի ստացել․ հայտարարություն

    Կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ պահանջը, Խաչատրյանը բուժում չի ստացել․ հայտարարություն

    ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ…

  • ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը․ փաստաբանական թիմ

    ՄԻԵԴ-ը բավարարել է Գագիկ Խաչատրյանի դիմումը․ փաստաբանական թիմ

    Գագիկ Խաչատրյանի փաստաբանները հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Հուլիսի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է իր որոշումը, որով բավարարել է ՀՀ ֆինանանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դիմումը։ ՄԻԵԴ-ը պահանջել է ՀՀ կառավարությունից ապահովել Խաչատրյանի առողջական վիճակին համարժեք անհապաղ բուժում քաղաքացիական հիվանդանոցում, ներառյալ արտասահմանյան բժիշկների կողմից։ 64-ամյա Գագիկ Խաչատրյանը, ով ապօրինի կարգով կալանքի…

  • Քրեական հետապնդում՝ նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ

    Քրեական հետապնդում՝ նախկին պաշտոնյաների ու նրանց մերձավորների նկատմամբ

    ՀՀ դատախազությունը, հավատարիմ մնալով հասարակական հնչեղություն ունեցող քրեական գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար տեղեկատվություն տրամադրելու գործելաոճին, հայտնում է, որ տևական ժամանակ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ ՊԵԿ նախկին նախագահի վերաբերյալ քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա քրեական հետապնդում է հարուցվել վերջինիս,…

  • Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու նկատմամբ

    Հետախուզում է հայտարարվել Գագիկ Խաչատրյանի երկրորդ որդու նկատմամբ

    ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել և հայտնել, որ Խաչատրյանի երկրորդ որդու՝ Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ «Ս.թ. հունիսի 5-ին «Հայկական ժամանակը» հրապարակել էր հոդված այն մասին, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը պարբերականի հետ զրույցում հայտնել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր՝ Արտյոմ…