Գագիկ Ծառուկյան
Ծառուկյանի որդին հարցաքննվել է, բայց կարգավիճակ դեռ չունի
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի գնահատմամբ (դատավոր Մ. Մելքոնյան) ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդուն՝ Շանթ Մանուկյանին, նախաքննական մարմնի ներկայացրած ապացույցները բավարար չեն եզրակացնելու, որ Շանթ Մանուկյանն առնչություն է ունեցել Պարտեզ ռեստորանային համալիրում 2019 թվականի հունվարի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած զինված խուլիգանությանը։ Ավելին՝ մեղադրանքի հիմքում դրված ցուցմունքներով պարզվել է, որ որ Շանթ Մանուկյանն օգնել է…
Պուտինի հրավերով Ծառուկյանը մասնակցել է Սոչիում կայացած Ռուսական ներդրումային համաժողովին
Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է Սոչիում անցկացվող Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը. «Սոչիում երեկ մեկնարկել են Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Բարգավաճ Հայաստան կուսակցությաննախագահ Գագիկ Ծառուկյանը ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին: Համաժողովի բացման ժամանակ ծավալուն…
Ծառուկյանը Պուտինի հրավերով Սոչի կմեկնի
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը փետրվարի 13-ից 15-ը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին: Համաժողովը հեղինակավոր հարթակ է, որը նպաստում է ազգային տնտեսությունների կայուն աճին, տարածաշրջանում ներդրումային ներուժի իրացմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը և ռուսական ընկերությունների և օտարերկրյա գործընկերների միջև գործարար կապերի ամրապնդմանը: Համաժողովն այս տարի…
Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող. Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ կառավարության ներկայացրած ծրագիրը չի ենթադրում տնտեսական հեղափոխություն: Այս մասին նա ասել է խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում: «Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, մենք դրան կողմ քվեարկել չենք կարող: Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ ու մեխանիզմ, որն այնտեղ բացակայում է: Ցանկացած կառավարության ծրագրում պետք…
Հայ մարզիկները նոր մարզագույքով ու հանդերձանքով կմեկնեն ձմեռային օլիմպիական փառատոնին
Փետրվարի 9-ից 16-ը Սարաևոյում կկայանա ձմեռային օլիմպիական փառատոնը, որին 5 մարզիկով կմասնակցի նաև Հայաստանը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: Մրցավայր մեկնելուց առաջ հայաստանյան պատվիրակության անդամները ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից ստացել են անհրաժեշտ մարզագույք և հանդերձանք: Հայաստանի պատվիրակությունը կկրի իտալական «Ջիվովա» ֆիրմայի մարզահագուստ: Մարզագույքը ձեռք է բերվել ֆրանսիական «Ռոսսինիո» ֆիրմայից: Հայաստանի պատվիրակության դրոշակակակիրն է դահուկավազորդուհի…
Արցախի նախագահն ընդունել է «ԲՀԿ» ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 1-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետեւողական խորացմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է…
Արցախի խորհրդարանում ընդունել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում այսօր հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատվիրակությունը՝ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Խմբակցության ղեկավար կազմի հետ զրույցի ընթացքում Արցախի խորհրդարանի նախագահը ողջունել է հյուրերին և շնորհավորել ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողության առթիվ, ինչպես նաև նշել, որ առաջին այցը կատարելով Արցախ՝ խմբակցությունը վերահաստատում է արդեն իսկ առկա հարաբերությունները պահպանելու…
Հարցաքաննվել է Գագիկ Ծառուկյանի որդին․ քննչական կոմիտե
Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը: ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը SHANTNEWS.am-ին հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա:
Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ստորև ներկայացնենք ուղերձն ամբողջությամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-ամյակի առթիվ: Այսօր մեր բանակը մարտունակ է ու կայացած: Լինելով Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության հուսալի երաշխավորը՝ այն նաև տարածաշրջանային կայունության շատ կարևոր բաղադրիչ է: Այո՛, այսօր մենք ունենք…
Սարքում ես Կիկոսի մահը. Ծառուկյանը՝ Մարգարյանին
Դու սարքում ես Կիկոսի մահը, 5 տարի հետո ո՞վ գիտի՝ ինչ է լինելու: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարությանը, թե 5 տարի հետո ընտրություններում գործող իշխանություններին տուն են ուղարկելու եւ ստանձնելու են երկրի ղեկավարումը: «Մենք բոլորս գիտենք, որ պետք…
«Երկու բառ ասեմ պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին», – Գագիկ Ծառուկյան
«Երկու բառ ասեմ պարոն Մարուքյանին՝ մեր կլասիկ պատգամավորին: Դուք տեսել եք, որ ես ոչ մի խնդիր չունեմ Լուսավոր Հայաստանի հետ: Լիարժեք ինքն է հարցը տվել, ես պատախանել եմ և պատասխանից հետո ինքը մոտեցել է, ես իրա ձեռքը ջերմ սեղմել եմ և ամսի 10-ին էլ ես շնորհավորել եմ: Ասենք թե իրենք ասում են՝ Ծառուկյանը պետք է…
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ. Գագիկ Ծառուկյան
Իմ բիզնեսներն իմ սեփականությունն են, որևէ պարտականություն որևէ մեկի առաջ չունեմ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր ո՞ր բիզնեսի համար է որոշ չափով պարտական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ «Միայն պարտականություն ունեմ իմ պետության ու ժողովրդի առաջ, որ իմ պարտքը կատարեմ, որ ժողվորդի դեmքին ժպիտ լինի, փայլ լինի։ Իմ…
Լուկաշենկոն պատրաստ է Հայաստան գալ, եթե վարչապետը հրավեր ուղարկի. Ծառուկյան
Այսօր լրագրողներն ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ընկերն է, ինչո՞ւ ընկերոջը չի ասում` կոռեկտ պահի իրեն և Ադրբեջանի շահը չգերադասի Հայաստնի հետ հարաբերություններին: «Ուրեմն ինքը շատ կոռեկտ ա: Իր վերաբերմունքն ու հարգանքն էլ դուք տեսել էիք: Ինքը սպասում է, որ մեր վարչապետի կողմից հրավեր լինի, ինքը գա հանդիպի վարչապետի…
ԲՀԿ-ն որոշել է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի, իսկ խմբակցության քարտուղարի՝ Արման Աբովյանի թեկնածությունները
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստ, որը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Նիստի ընթացքում որոշում է կայացվել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը: Նիստի ավարտին…
Հունվարի 1-ից ցեմենտն էժանանում է. Գագիկ Ծառուկյանն արել է իր քայլը
«Մուլտի գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդգծելով՝ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ տնտեսական հեղափոխության առաջին քայլը կատարված է։ «Դեռևս սեպտեմբեր ամսին, երբ «Արարատցեմենտ» գործարանը կանգնած էր փակման եզրին, իսկ ինչպես գիտենք ամբողջ աշխարհում ցեմենտի արտադրությունը ստրատեգիական նշանակություն ունի, ուստի «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից եղել է հանձնարարական տնօրենների խորհրդին, առանց որևէ…













