գազալցակայան
Գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Լոռիի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 31-ին ժամը 09։17-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ներքին գործերի նախարարությունից հայնտնում են, որ գազալցակայանի կոմպրեսորային հատվածում (մոտ 150 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. վնասվել են տանիքի կառուցատարրերը և գազատար խողովակները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 10։33-ին։…
Արցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքը
Արցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Ստեփանակերտի գազալցակայանները ժամը 00։00-08։00-ը կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ
Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Հայաստանից Արցախ գազամատակարարումը, ադրբեջանական կողմի միջամտության պատճառով, շարունակում է դադարեցված մնալ: Խողովակներում առկա գազի կուտակումների շնորհիվ վերջին օրերին հնարավոր էր լինում գազով ապահովել առողջապահական հաստատություններին, հացի թխման արտադրամասերին, ինչպես նաև որոշակի ծավալ էր տրամադրվում գազալցակայաններին: Սակայն հաշվի առնելով գազալցակայաններում ստեղծված հերթերը և գազի սահմանափակ ծավալը՝ որոշվել է, որ կուտակված գազն այսուհետև կտրամադրվի միայն առողջապահական հաստատություններին…
Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ մտնող գազատարի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են ու գազամատակարարումը կվերականգնվի այսօր։ Այս մասին հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։ Նշվում է, որ վերականգնումը նախատեսվում է ժամը 20:00-ի կողմերը։ Ըստ աղբյուրի՝ մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։
Լուսաձորի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել․ նախնականով՝ կա 1 տուժած
Այսօր առավոտյան՝ ժամը 09:24-ին, տեղեկություն է ստացվել, որ Լուսաձոր գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «ZIL» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի գազաբալոնի լիցքավորման ժամանակ։ Նախնական…
Երասխում բեռնատարը բախվել է գազալցակայանին
Հուլիսի 2-ին, ժամը 21։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բենատարը բախվել է գազալցակայանին, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երասխ գյուղի Երևանյան խճուղու թիվ…
Գազալցակայանը սնանկ ճանաչվելով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորություններից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորությունները չվճարելու հերթական դեպքը, այս անգամ գազալցավորման ծառայությունների մատուցման ոլորտում, տեղեկացնում են ՊԵԿ պաշտոնական կայքից։ ՊԵԿ քննչական վարչությունում հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը առանձնապես խոշոր չափերով չվճարելու և կանխամտածված սնանկության հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքում գազալցավորման գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտը,…
ՇՎՏՄ-ն կասեցումներ է կատարել Կոտայքի մարզում
ՀՀ կառավարության կայքից տեղեկանում ենք, որ այսօր՝ օգոստոսի 8-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինն իրականացրել է կասեցման գործընթացներ Կոտայքի մարզի մի քանի բնակավայրերում: Մասնավորապես Չարենցավան քաղաքում կասեցվել են շինանյութի խանութների և բենզինի ու գազի լցակայանների գործունեություն, որտեղ ավելի վաղ իրականացված մշտադիտարկումների ընթացքում բացակայել են փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, ջերմաչափերն ու ջերմաչափման…
ՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել Ռեդ Գրուպ ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները հուլիսի 7-ից 8-ը ներառյալ ստուգում են իրականացրել ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի Երևանյան խճուղի թիվ 1 հասցեում գտնվող «Ռեդ Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող ԱԳԼՃ-ում։ Ստուգումն իրականացվել է ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 1025-Ն որոշման հավելված N 16-ով…
Պայթյուն գազալցակայանում. կա զոհ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Մայիսի 2-ին, Ժամը 20:40-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեծ Սեպասար գյուղի Գյումրու խճուղու մոտակայքում գտնվող «Ազգանաս Բեռնեցյան» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ում «ՎԱԶ-2121» մակնիշի…
Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ
Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի լիցքավորող, 40-ամյա Միքայել Թովմասյանն էր: Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ…
Գազալցակայանների վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան
Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան, ամբողջական արդյունքները մոտ օրերս կհրապարակենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: «Ուսումնասիրության ընթացքում բոլոր խնդիրներին անդրադարձ ենք կատարել, սակայն մենք գազի ճնշումով չենք զբաղվում, քանի որ կա շուկայի վերահսկողության տեսչություն, որն էլ օրենքի կարգավորմամբ ճնշումը ստուգում է:…
Կանադայում հարյուր հազարավոր մարդիկ առանց էլեկտրականության են մնացել
Կանադայի Քվեբեկ նահանգում փոթորիկը մեկ մարդու կյանք է խլել․ հարյուր հազարավոր մարդիկ էլ մնացել են առանց էլեկտրականության: Այս մասին հաղորդում է CBS-ը: Փոթորկի պատճառով ծառն ընկել է 63-ամյա տղամարդու վրա․ նա տեղում մահացել է։ Այդ պահին նա մեկ այլ ընկնող ծառ էր լուսանկարում։ Ուժեղ քամու պատճառով մեկ գազալցակայան է այրվել․ հարյուր հազարավոր մարդկանց զրկվել են…
Հրդեհ՝ Մոսկվայի գազալցակայաններից մեկում․ կան տուժածներ
Նոր Մոսկվայի «Новомосковский» առևտրի կենտրոնի մոտ գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, տուժել է 2 մարդ: Խաբարով փողոցում տեղի ունեցած պայթյունի և 2 պահեստի բռնկման հետևանքով առաջացած ծխի սյան բարձրությունը հասել է 20 մետրի: Ընդհանուր առմամբ բռնկվել է 100 քառակուսի մետր մակերես: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 114 մարդ և 33 միավոր…