գազի արտահոսք
Ակունք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը
Մայիսի 30-ին, ժամը 20:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
Մայիսի 27-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի թիվ 227 շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Ա.Ս.-ն (ծնված 1995 թ.) դեմքի…
Գազի արտահոսք Մաշտոցի պողոտայի շենքի բնակարաններից մեկում
Մայիսի 5-ին, ժամը 00:33-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի բնակարաններից մեկում գազի կաթսային ամրացող գազատար խողովակը վնասվել է. առկա է գազի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ամրացրել են խողովակը գազի կաթսային և դադարեցրել արտահոսքը: Այս…
Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն
Ապրիլի 24-ին, ժամը 15:28-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գազատար խողովակից առկա է արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «GCV» մակնիշի տրակտորը (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) աշխատանքներ իրականացնելիս շրջվել է գազատար խողովակի վրա՝…
Իրանում գազամուղի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել
Իրանի հարավ-արևմուտքում գազամուղի պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Վիրավորների թիվը հասնում է 6-ի: Դեպքը տեղի է ունեցել Ահվազ-Բանդար Մահշահր մայրուղում` գազի արտահոսքի պատճառով: Հայտնում է РИА Новости-ն:
Իսակովի պողոտայում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին
Մարտի 4-ին` ժամը 23:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն. Ս., ծնված 1995…
Գազաբաշխիչ համակարգից տեղի է ունեցել գազի արտահոսք
Փետրվարի 23-ին, ժամը 20:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցում՝ թիվ 88 մանկապարտեզի մոտակայքում, գազի վահանակից առկա է արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազաբաշխիչ համակարգից տեղի է ունեցել գազի արտահոսք: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների ժամանելը:
Շմոլ գազից թունավորում Գյումրում
Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասի 281/1 տանը շմոլ գազի արատահոսքից տուժել է բնակչուհին: 64-ամյա Գոհար Մարտիրոսյանի ինքնազգացողությունն առավոտյան վատացել և դիմել է շտապ բուժօգնություն: Կին շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտոն: Տուժածի վիճակը գնահատվում է կայուն. այս մասին մեր թղթակցին հայտնել է բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ վերջինս ստանում է ամբուլատոր…
Թբիլիսիում յոթ մարդ է մահացել գազի արտահոսից
Թբիլիսիի կենտրոնի բնակելի շենքում գազի արտահոսի հետևանքով մահացել է յոթ մարդ: Այդ մասին հայտնել են վրացական ԶԼՄ-ները: Ողբերգությունը տեղի է ունեցել Քեթևան Ցամեբուլի պողոտայում գտնվող շենքում, որտեղ մոնտաժվել էր ինքնաշեն ջրատաքացուցիչ, նշվում է հաղորդագրության մեջ: «Մահացել է մի քանի մարդ: Պարզվում է անձանց ինքնությունը: Տեղի ունեցածի կապակցությամբ ՆԳ նախարարությունն ավելի ուշ կտարածի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասել են…
Երևանում գազի արտահոսքից բնակիչներ են թունավորվել
Հունվարի 28-ին՝ ժամը 21:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 12-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք, կա տուժած (թունավորված). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ռ. Բ.-ն (ծնված 2001 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ…
Թբիլիսիում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Հունվարի 16-ին Թբիլիսիի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով գրանցված զոհերի և տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը: Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4 մարդ, իսկ 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Վրաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է ողբերգական…
Փարիզի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ
Ավելի քան 20 մարդ է տուժել Փարիզի կենտրոնում գազի արտահոսքից առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ–ը՝ փարիզյան ոստիկանության տվյալներին հղումով։ BFM–ի տվյալներով՝ տուժածներից մի քանիսը ծանր վիճակում է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պայթյունը որոտացել է Թրևիս փողոցում տեղակայված հացաբուլկեղենի փռում։ Վերջինը շաբաթ օրերը չի աշխատում։ Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ առաջին…
Վթարի ենթարկված քաղաքացիները դուրս են բերվել ավտոմեքենայից
Դեկտեմբերի 28-ին, ժամը 00:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդը՝ Դ. Մ., 1989 թ.)…














