Գանձագողություն
ՀՀ քաղաքացին մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պապլավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը և իզգոյացումը. Խուրշուդյան
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքից լուսանկար է հրապարակել և գրել է. «Նրանք կան, նրանք մեր կողքին են, «կուշտ և անվտանգ վանդակ» ընտրողները։ Չհասկանալով, որ վանդակը լինելու է, սակայն այդ վանդակում «կուշտն ու անվտանգը»՝ այլևս ոչ։ Վստահ եմ, որ նրանք մեծամասնություն չեն։ Նաև շատ չեմ…
Ոստիկանները բացահայտել են Ախթամիր ամրոց հուշարձանի տարածքի գանձագողությունը
Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից գանձագողության կասկածանքով բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ: Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղե 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ…
Գանձագողության դեպք Գեղարքունիքում. քանդվել և թալանվել են դամբարաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող «Դամբարանադաշտ մթա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի…
Հնավայրերից գանձագողությունը կպատժվի օրենքով. նախարարությունն աշխատում է ոստիկանության հետ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն հնավայրերից, հուշարձաններից գանձագողության խնդիրը լուծելու նպատակով այս պահին ակտիվորեն աշխատում է Ոստիկանության հետ՝ առանձին օրենք ստեղծելու կամ Քրեական օրենսգրքում լրացուցիչ հոդվածներ ավելացնելու համար: Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանի հարցին: Պատգամավորը բարձրացրեց Հայաստանում…





