fbpx
Քաղաքականություն

ՀՀ քաղաքացին մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պապլավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը և իզգոյացումը. Խուրշուդյան

qocharyan havaq

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը Facebook-ի իր էջում Հանրապետության հրապարակում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքից լուսանկար է հրապարակել և գրել է.

«Նրանք կան, նրանք մեր կողքին են, «կուշտ և անվտանգ վանդակ» ընտրողները։ Չհասկանալով, որ վանդակը լինելու է, սակայն այդ վանդակում «կուշտն ու անվտանգը»՝ այլևս ոչ։

Վստահ եմ, որ նրանք մեծամասնություն չեն։ Նաև շատ չեմ անհանգստանում այսօրվա «քոչարյանական հրապարակից», քանի որ գիտեմ, թե այդ «կուշտի» կարոտների մեծ մասին քանի օրվա կուշտ լինելու գումարով են բերել հասցրել Երևանի կենտրոն։ Արցախից բերվողների մի ավտոբուս անգամ վթարվել է, կան վիրավորներ։
Վաղը չէ մյուս օրը Հայաստանի քաղաքացին իր խոսքը կասի։ Հավատում եմ, որ նա ընտրելու է ազատությունը և ինքնիշխանությունը։ Որ նա մերժելու է Հոկտեմբերի 27-ը, Մարտի 1-ը, Պապլավոկն ու գանձագողությունը, ռուսական գաղութ դառնալը և իզգոյացումը։

ՀԳ․ «Հայասպան» դաշինքի անգամ գույներն են օտար եռագույնի մեջ՝ կարմիր, կապույտ, սպիտակ… Այս գույներին մեկ էլ թուրքական մեղեդիներն են պակասում՝ Հայաստանի համար ռուս-թուրքական ապագայի վտանգը գուժելու համար»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ