Գառնի պատմամշակութային արգելոց
Գառնի պատմամշակութային արգելոցում անցկացված միջոցառումը չի եղել նախարարության համաձայնությամբ. ԿԳՄՍ
Սեպտեմբերի 6-ին ԿԳՄՍ նախարարությունը «Գառնի» պատմամշակութային արգելոցում 2021 թվականի սեպտեմբերի 4-ին տեղի ունեցած հարսանեկան արարողության վերաբերյալ պարզաբանում է տարածել: «ՊՈԱԿ-ի հայտարարությունն առ այն, թե իբր նմանօրինակ պայմաններով միջոցառումն անց է կացվել նախարարության համաձայնությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Մշակույթի գերատեսչությունից ընդգծում են, որ նախարարության մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է հասարակության մշակութային հասանելիության անխաթար ապահովումը, և դատապարտելի են այդ…

