Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Համաշխարհային ջազը հայկական երանգով. Երևանի քաղաքապետը ներկա է գտնվել բացօթյա համերգին
Ջազի միջազգային օրը Երևանում ամփոփվել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում կազմակերպված բացօթյա համերգով: Ջազային երեկոյի բեմում էին հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Կարեն Գևորգյան կվարտետը, Ռաֆայել Պետրոսյան կվինտետը, Դավիթ Գյոդակյան բենդը, Լևոն Մալխասյան բենդը, Վահագն Հայրապետյան տրիոն, Տոնի Կարապետյանը, Freeman jazz band-ը, New quintet band-ը, ինչպես նաև Հայաստանի պետական ջազային նվագախումբը: Ջազի միջազգային օրվա…
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երեկ տոնեց իր հիմնադրման 10-ամյակը
Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը: Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը: Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, արվեստագետներ և թանգարանային համայնքի ներկայացուցիչներ: «Այսօր մենք տոնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի…


