fbpx
Մշակույթ

21:20 18/7/2019

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը երեկ տոնեց իր հիմնադրման 10-ամյակը

Հուլիսի 17-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տոնում էր իր հիմնադրման 10-ամյակը:

Հոբելյանական միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Նարինե Խաչատուրյանը և Արայիկ Խզմալյանը:

Հոբելյանի առթիվ շնորհավորական խոսերով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, արվեստագետներ և թանգարանային համայնքի ներկայացուցիչներ:

«Այսօր մենք տոնում ենք Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադրման 10-ամյակը: Մեր գերատեսչության անունից ջերմորեն շնորհավորում եմ կենտրոնի ողջ անձնակազմին, մաղթում մեծագույն հաջողություններ և ստեղծարարական մոտեցումներ, որն անշուշտ ձեր աշխատանքի հիմքում է: Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իմ ամենասիրելի մշակութային օջախներից է, այն մայրաքաղաքային է իր նորարարական մոտեցումներով, տարածքով, բնապահպանական միջավայրով: Այս տարիների ընթացքում կենտրոնի կողմից իրականացված բազմաթիվ ծրագրեր նոր որակ են հաղորդել մշակութային կյանքին: Ուզում եմ հիշել և շնորհակալություն հայտնել նաև լուսահոգի պարոն Ջերալդ Գաֆէսճեանին, ով 10 տարի առաջ հիմնեց և մեզ բոլորիս պարգևեց այս չքնաղ միջավայրը», – իր խոսքում նշել է Նարինե Խաչատուրյանը և մեկ անգամ ևս շնորհավորել հոբելյանի առթիվ՝ մաղթելով նորանոր զարգացումներ և ձեռքբերումներ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։

Վերեվ