գեղամ վարդանյան
ԵՏՀ-ի կողմից չեղարկվել է մի քանի ապրանքների մաքսային հայտարարագրումը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեքշաբթի՝ ամսի 12-ին կայացած նիստում չեղարկել է անդամ պետությունների միջև մի քանի ապրանքային խմբերի առևտրում պարտադիր մաքսային հայտարարագրումը, որոնց թվում են ածուխը, տորֆը, սպիրտները, վիտամԱինները և ապրանքներ, բացի հում նավթից և նավթամթերքից, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ից: ԵՏՀ-ից նշել են, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի 2020…
Հակոբ Արշակյանը Գյումրիում մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին
ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, նախարարի տեղակալներ Արմեն Աբրոյանը և Գեղամ Վարդանյանը մասնակցել են Գյումրիում անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովին։ 2019թ համաժողովի առանցքային թեման մարզային բարձր տեխնոլոգիական կրթական մոդելների մշակումն է՝ միջազգային գործընկերների և բուհերի հետ համագործակցությամբ։ Նախարար Հակոբ Արշակյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին և բարձրաստիճան հյուրերին, կարևորել է նման միջոցառման անցկացումը…
SWITCH ցուցահանդեսում Հայաստանի տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։ Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը…
«INNOWEEK.UZ – 2019»-ից հայկական ընկերությունները վերադարձել են համագործացության հստակ արդյունքներով
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում մասնակցել են «Նորարարական գաղափարների շաբաթ» ամենամյա համաժողովին և ցուցահանդեսին («INNOWEEK.UZ – 2019»)։ Միջոցառումը, որը կազմակերպվել և անցկացվում էր Ուզբեկստանի նորարարական զարգացման նախարարության կողմից, միավորել էր տարբեր երկրների հետազոտական և նորարարական կենտրոնների, ներդրումային ֆոնդերի, տեխնոլոգիական գործակալությունների, տեխնոլոգիական պարկերի և բիզնես ինկուբատորների ներկայացուցիչներին։ Համաժողովի…
Հակոբ Արշակյանի տեղակալը հանդիպումներ է ունեցել Իրաքում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ը աշխատանքային այցով Բաղդադում էր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ղեկավարներ։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը և նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպել են Իրաքի կապի և տեղեկատվության նախարար Ալի ալ-Խուիլդիի հետ և փոխնախարարի հետ: Նախարարի տեղակալը իրաքյան կողմին ներկայացրել է հայկական գիտական…
Վարչապետը փոխնախարարներ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ փոխնախարարներ են նշանակվել: Վարչապետի որոշմամբ՝ Իրինա Ղափլանյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ: Գրիշա Թամրազյանը, Արայիկ Խզմալյանն ու Արևիկ Անափիոսյանը նշանակվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ: Գեղամ Վարդանյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ։ Արտակ Քամալյանը, Ավագ Ավանեսյանը նշանակվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ: Հակոբ Վարդանյանը, Բագրատ…
Մարկ Փրիթչարդի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների և ճանապարհաշինության ոլորտներում գործակցության հնարավորությունները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ Բագրատ Բադալյանը և Գեղամ Վարդանյանը մայիսի 24-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին։ Մարկ Փրիթչարդը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ հետաքրքրված են Հայաստանի տնտեսական զարգացումներով…
ՏՏ ոլորտում 3000 աշխատողի դեֆիցիտի մասին ասվող թիվն օդում ասվող թիվ է․ փոխնախարար
«Չգիտեմ՝ որտեղից է այդ թիվը 3000 աշխատողի դեֆիցիտի մասին։ Ճիշտն ասած՝ մեր մոտ ընդհանրապես չկա վիճակագրություն պետության մեջ։ Այսինքն` էդ առումով շատ դժվար է գնահատել` որտեղի՞ց է այդ թիվը։ Ես անընդհատ լսում եմ այդպիսի թվեր՝ երկու հազար, երեք հազար», – ԱԺ տնտեսական հանձնաժողովում օրենքի նախագծի քննարկման ժամանակ ուղղված հարցին պատասխանելիս ասաց ՏԿՏՏ նախարարի տեղակալ Գեղամ…
Մեկնարկել է Կապի տարածաշրջանային համագործակցության կոմիտեի 14-րդ նիստը
Երևանում մեկնարկել է ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության (ԿՏՀ) կոմիտեի 14-րդ նիստը։ Ներկայացուցչական այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանում են 100-ից ավելի մասնագետներ ԱՊՀ անդամ-պետություններից, բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, հյուրեր, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նիստի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը։ Ողջունելով…









